Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց միջազգային միջամտական սրտանոթային երկօրյա դասընթաց

19 սեպտեմբերի, 2025  22:12

Աշխարհահռչակ սրտաբաններ են հավաքվել Հայաստանում՝ ոլորտի կենդանի լեգենդները, մասկացելու մեր երկրում առաջին անգամ անցկացվող միջազգային միջամտական սրտանոթային երկօրյա դասընթացին: Այն կատարելագործվելու, փորձով կիսվելու և միջազգային լավագույն պրակտիկային ծանոթանալու բացառիկ հնարավորություն է։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս սրտանոթային հիվանդություններից մահացությունն առաջին տեղում է: Դրա կանխարգելումը պետության առանջնահերթություններից է: Առողջապահության նախարարի խոսքով՝ նման դասընթացներն ու գիտաժողովները կարևոր դեր ունեն նաև այդ առումով:

«Նման գիտաժողովները կարևոր են, որովհետև հնարավորություն են տալիս ներմուծելու նոր մեթոդներ, խթանելու պետական ծրագրեր և զարգացնելու սրտաբանական ծառայությունները։ Մենք այս գիտաժողովը ինքը կխթան կհանդիսանա և բժիշկների համար նոր գիտելիքների ձեռք բերումով շարունակել իրենց աշխատանքը ավելի համարձակ և նաև որոշակի պետական ծրագրերի, պետական աջակցության առումով», - ասում է «Էրեբուի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու Համլետ Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում