«Այդ ցավը քո գլխում է» կամ ի՞նչ է կոնքի խրոնիկական ցավի համախտանիշը

22 սեպտեմբերի, 2025  21:01

Կոնքի խրոնիկական ցավի համախտանիշը, և ընդհանրապես կոնքի ցավը, գոյություն ունի, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է ուրոլոգ ուռուցքաբան և վիրաբույժ Հովհաննես Դիլանյանը։

Ըստ նրա՝ բուժառուները հաճախ դիմում են ուրոլոգների, գինեկոլոգների և պրոկտոլոգների՝ գանգատվելով կոնքի ցավից և այրոցից, բայց այս բժիշկները ցավի որևէ պատճառ չեն գտնում և եզրակացնում, որ ցավը «հիվանդի գլխում է»։

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնցով ուրոլոգները, գինեկոլոգները և պրոկտոլոգները չպետք է զբաղվեն։ Ինքս եմ էլ եմ դա ասում՝ որպես ուրոլոգ։ Բայց համաձայնեք, որ մկանները ուրոլոգը չէ, որ պետք է բուժի։ Նարդերը գինեկոլոգը չէ, որ պետք է բուժի։ Փակեղ պրոկտոլոգը չէ, որ պետք է բուժի։ Դա լուրջ իրավիճակ է, որին մենք մշտապես բախվում ենք։ Եվ մենք շարունակ խնդրում ենք բժիշկներին. «Բարեկամներ, խնդրում եմ, եթե չեք կարողանում տեսնել կամ գտնել այդ ցավերի պատճառը, կարիք չկա բուժառուներին ասել, թե ամեն ինչ կարգին է, այդ ցավը գլխում է։ Որովհետև կան պաթոլոգիաներ, ինչպիսիք են բարորակ նյարդային ուռուցքները, և կան պաթոլոգիաներ, ինչպիսիք են կոմպրեսիան է, այսինքն՝ նյարդի ճզմումը»,- ասում է նա։

Հովհաննես Դիլանյանը մի քանի օրինակ է բերում այն ​​խնդիրների մասին, որոնցով իրեն դիմել են բուժառուները, որոնց ուղղարկել են բուժվելու հակադեպրեսանտներով։ Սակայն պարզվում է, որ նրանք շատ իրական ցավեր ունեն միանգամայն իրական պատճառներով։

Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս մեր հարցազրույցը MedMeet2025 բժշկական ցուցահանդեսում։

NEWS.am Medicine-ը հանդես է եկել սեպտեմբերի 19-21-ը անցկացված MedMeet Expo-ի մեդիա գործընկեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում