Սկանավորումը բացահայտել է երկարատև գեղեցկության գաղտնիքը. հիալուրոնաթթուն գործում է մինչև 12 շաբաթ

28 սեպտեմբերի, 2025  21:47

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Ամերիկյան պլաստիկ վիրաբույժների միության (ASPS) պաշտոնական հրատարակություն հանդիսացող Plastic and Reconstructive Surgery ամսագրում, ցույց է տվել, որ դեմքի սկզբնական և հաջորդող եռաչափ թվային սկանները նոր տվյալներ են տալիս դեմքի ծավալի վերականգնման վրա հիալուրոնային ֆիլերների ազդեցության մասին։

Հետազոտությունը համատեղում է ծավալային էֆեկտների օբյեկտիվ չափումները պացիենտների գոհունակության և այլ սուբյեկտիվ արդյունքների հետ՝ ավելի խորը հասկանալու համար HA-ֆիլերների ներարկումներից հետո ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ փոփոխությունները, պարզաբանել է հետազոտության ավագ հեղինակ, Ֆիլադելֆիայի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Իվոնա Պերսեկը։

Հիալուրոնաթթվի հիմքով ֆիլերներն ամենատարածվածն են այն պացիենտների համար, ովքեր ցանկանում են երիտասարդացնել դեմքը, նվազեցնել կնճիռները և վերականգնել տարիքի հետ կորցրած հյուսվածքների ծավալը։ 2024 թվականին, ըստ ASPS-ի տվյալների, կատարվել է ավելի քան 5,3 միլիոն նմանատիպ պրոցեդուրաներ։

Պերսեկը և գործընկերները գնահատել են HA-ֆիլերների ներարկումների ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ արդյունքները։ Նրանք օգտագործել են Vectra M3 առաջադեմ 3D սկանավորման տեխնոլոգիա՝ հյուսվածքների ծավալի անմիջական և երկարաժամկետ փոփոխությունները չափելու համար, ինչպես նաև FACE-Q հարցաթերթիկ՝ դեմքի տեսքը և կյանքի որակը պացիենտների ցուցմունքների հիման վրա գնահատելու համար։

Հետազոտությանը մասնակցել է 101 կին՝ 40-65 տարեկան, որոնց ներարկվել են HA-ֆիլերներ դեմքի երիտասարդացման համար. օգտագործվել են ֆիլերների երեք տարբեր բանաձևեր դեմքի տարբեր հատվածների համար։ Սկանավորում է կատարվել պրոցեդուրայից առաջ և անմիջապես հետո, ինչպես նաև 2-12 շաբաթ անց՝ դեմքի ութ հատվածներում ծավալային էֆեկտները գնահատելու համար։

Համաձայն հյուսվածքների տեղաշարժման ցուցչի (TDF)՝ ներարկումից անմիջապես հետո դիտվել է դեմքի ծավալի 56%-ից մինչև 125% աճ, որը նվազել է այտուցի և բորբոքման մարումով. երկու շաբաթվա ընթացքում արդյունավետ ծավալը (EV) կազմել է մոտավորապես 90% դեմքի ստորին և միջին հատվածներում և 70% շուրթերի շրջանում։ 12 շաբաթ անց ծավալը պահպանվել է դեմքի ամբողջ մակերեսի մոտավորապես 66%-ով. 79% դեմքի միջին հատվածում, ներառյալ այտերը. 63% բերանի շուրջ վերին հատվածում, ներառյալ քթի և շուրթերի միջև ընկած «տիկնիկային գծերը». և 37% շուրթերում։

FACE-Q հարցումը ցույց է տվել սուբյեկտիվ ցուցանիշների զգալի բարելավում. բացի ընդհանուր տեսքի և դեմքի առանձին հատվածների դրական գնահատականից, պացիենտները նշել են հոգեբանական և սոցիալական վիճակի բարելավում։ Ծավալի պահպանման վրա ազդել են տարիքը, ծխելը և մարմնի զանգվածի ինդեքսը։

Դեմքի հատվածների միջև տարբերությունները կապված են ակտիվ միմիկա ունեցող հատվածներում, հատկապես շուրթերում, ծավալի ավելի մեծ կորստի, ինչպես նաև այդ հատվածների համար նախատեսված նուրբ դիսպերս ֆիլերի ֆիզիկական հատկությունների հետ։ FACE-Q-ի տվյալները հաստատում են, որ HA-ֆիլերները կարող են ապահովել պացիենտների գոհունակություն պրոցեդուրայից հետո առնվազն 12 շաբաթվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում