Մահացել է ականավոր բժիշկ֊ճառագայթաբան Արմեն Ղազարյանը

9 հոկտեմբերի, 2025  17:27

Կյանքից հեռացել է մեր հարգարժան գործընկեր, բժշկակական գիտությունների դոկտոր, ականավոր բժիշկ֊ճառագայթաբան Արմեն Կարպի Ղազարյանը։ Այս մասին NEWS.am Medicine—ին հայտնում են Ռադիոլոգների հայկական ասոցիացիայից։

«Նա Հայաատանում համակարգչային տոմոգրաֆիայի հիմնադիրներից է, ով կրթել է բազմաթիվ սերունդների՝ փոխանցելով նրանց իր հարուստ գիտելիքն ու փորձը։ Նրա ներդումը ռադիոլոգիայի բնագավառում անգնահատելի է։

Ողջ ռադիլոգիական համայնքը վշտակցում է նրա ընտանիքին և հարազատներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում