Կրծքագեղձի քաղցկեղ. ախտորոշման և բուժման ժամանակակից բոլոր մեթոդները հասանելի են «Նաիրի» ԲԿ–ում

13 հոկտեմբերի, 2025  20:34

Կանանց շրջանում ամենատարածված չարորակ հիվանդությունը՝ կրծքագեղձի քաղցկեղը, վաղ փուլում հայտնաբերելու դեպքում հնարավոր է լիարժեք բուժել։ Ուլտրաձայնային հետազոտությունը, մամոգրաֆիան, անհրաժեշտության դեպքում մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիան թույլ են տալիս տեսնել անգամ ամենափոքր փոփոխությունները։

Նաիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիական բաժանմունքը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ վաղ ախտորոշման համար:

Կենտրոնում այս հիվանդության դեմ պայքարն ընթանում է միջազգային ստանդարտներին համապատասխան և մի քանի մեթոդների համադրությամբ՝ վիրահատություն, քիմիաթերապիա, հորմոնաթերապիա, թիրախային և իմունաթերապիա, ինչպես նաև ճառագայթային բուժում։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է բազմամասնագիտական թիմի կողմից, իսկ բուժման ծրագիրը կազմվում է կոնկրետ տվյալ պացիենտի համար։

Ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին դիտեք «Նաիրի» բուժկենտրոնի մասնագետների մասնակցությամբ մեր վիդեոռեպորտաժում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում