Կիվին ոչ միայն համեղ, այլեւ սննդարար միրգ է, որն ունի մի շարք օգտակար հատկություններ: Այն հարուստ է վիտամիններով, հանքանյութերով եւ հակաօքսիդանտներով, ինչն այն դարձնում է սննդաբաժնի արժեքավոր լրացում, գրել է Medical Life Sciences News-ը։
Աջակցություն իմունային համակարգին
Կիվին պարունակում է վիտամին C-ի բարձր մակարդակ, որը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, օգնում է օրգանիզմին պայքարել վարակների դեմ եւ նպաստում է վերքերի լավացմանը: Մեկ կիվին ապահովում է վիտամին C-ի օրական նորմի ավելի քան 230 տոկոսը, ինչն այն դարձնում է հավելումների գերազանց այլընտրանք։
Մարսողության բարելավում
Կիվին պարունակում է բջջանյութ եւ ակտինիդին ֆերմենտ, որը նպաստում է մարսողության բարելավմանը: Կիվիի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել թեթեւացնել փորկապությունը եւ բարելավել աղիների ընդհանուր գործառույթը:
Հակաօքսիդանտ ակտիվությունը
Միրգը հարուստ է հակաօքսիդանտներով, ինչպիսին են վիտամին E-ն, կարոտինոիդները եւ պոլիֆենոլները, որոնք օգնում են պայքարել թթվային սթրեսի եւ օրգանիզմում բորբոքումների դեմ։
Սիրտ-անոթային առողջությունը
Կիվին կարող է նպաստել սիրտ-անոթային առողջության բարելավմանը՝ իջեցնելով խոլեստերինի մակարդակը եւ զարկերակային ճնշումը՝ բջջանյութ, կալիում եւ հակաօքսիդանտներ պարունակելու շնորհիվ։
Քնի որակը
Կիվին պարունակում է սերոտոնին, որը կարող է նպաստել քնի որակի բարելավմանը եւ քնելու դյուրինացմանը։
Խորհուրդներ օգտագործման համար
Առավելագույն օգտակարության համար խորհուրդ է տրվում կիվին օգտագործել հում վիճակում, ներառյալ կճեպը, քանի որ այն պարունակում է հավելյալ սննդարար նյութեր։ Սակայն զգայուն ստամոքս կամ ալերգիաներ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն եւ խորհրդակցեն բժշկի հետ կիվին սննդաբաժնում ավելացնելուց առաջ։
Կիվիի ներառումն ամենօրյա սննդաբաժնում կարող է նպաստել առողջության ընդհանուր վիճակի բարելավմանը՝ շնորհիվ նրա սննդարար հատկությունների եւ օգտակար էֆեկտների։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում