Հետազոտողները պարզել են, որ կանայք կարող են տղամարդկանցից կրկնակի պակաս ֆիզիկական վարժություններ անել: Euronews-ը պարզել է, թե շաբաթական ընդամենը մի քանի ժամ ֆիզիկական վարժություններն ինչպես կարող են պաշտպանել սիրտը, և ինչպես է դա ազդում մահվան ռիսկի վրա:
Չինացի հետազոտողների մի խումբ պարզել է, որ ֆիզիկական վարժությունները կանանց համար ավելի օգտակար են, քան տղամարդկանց, հատկապես սրտի առողջության համար:
Շաբաթական մոտ չորս ժամ ֆիզիկական վարժություններ կատարող կանայք կարող են միջինում մեկ երրորդով նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) զարգացման ռիսկը:
Սակայն տղամարդիկ կարիք ունեն կրկնակի ավելի ֆիզիկական ակտիվության՝ շաբաթական գրեթե ինը ժամ:
Սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) դեպքում սրտի արյան անոթները նեղանում կամ կալցիֆիկացվում են: Արյան հոսքը սիրտ խաթարվում է: Ռիսկի գործոններից են անառողջ սննդակարգը, ֆիզիկական վարժությունների պակասը և ծխելը:
Ֆիզիկական վարժությունների դրական ազդեցությունը կարող է նկատելի լինել նույնիսկ սահմանափակ ֆիզիկական վարժությունների դեպքում. շաբաթական երկու ժամը բավարար է կանանց մոտ ՍԻՀ-ի ռիսկը 22 տոկոսով նվազեցնելու համար: Տղամարդկանց համար այս ցուցանիշը կազմում է 17 տոկոս:
Չինական հետազոտական խումբը նաև մի քանի խորհուրդ ունի երկարակեցության վերաբերյալ. նրանք, ովքեր պարբերաբար մարզվում են, զգալիորեն նվազ ենթարկված են են մահվան ռիսկին: Ակտիվ կենսակերպ վարող կանանց մահվան ռիսկը 70 տոկոսով ցածր է: Տղամարդկանց համար այս ցուցանիշը 19 տոկոս է: Նույն գոյատևման մակարդակին հասնելու համար տղամարդիկ պետք է 1.7 անգամ ավելի շատ մարզվեն, քան կանայք:
Ընդհանուր առմամբ, մարդը շաբաթական որքան շատ օրեր է ֆիզիկապես ակտիվ, այնքան ցածր է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը, և սա վերաբերում է երկու սեռին էլ: Այնուամենայնիվ, նույնիսկ այստեղ կանայք որոշ չափով ավելի շատ են օգուտ ստանում ամենօրյա մարզումներից:
Կանանց կենսաբանական առավելությունը կարող է կապված լինել հորմոնների և մկանների կառուցվածքի հետ: Էստրոգեն հորմոնները նպաստում են կանանց օրգանիզմում ճարպի այրմանն ու նաև պաշտպանիչ ազդեցություն ունեն արյան անոթների վրա:
Բացի դրանից, կանայք ունեն ավելի շատ «դիմակայունության վրա կենտրոնացած մկանային մանրաթելեր»: Տղամարդիկ հակված են ունենալու ավելի շատ «արագության ուժի մանրաթելեր»: Հենց սա էլ բացատրում է, թե ինչու են կանանց սրտերն ավելի առողջ դառնում ավելի քիչ մարզումների դեպքում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում