Մարդիկ դեռ անհիշելի ժամանակներից են վարակվում սիֆիլիսով, եւ շատ հետազոտողներ են փորձել պարզել այս հիվանդության հարուցչի հայտանաբերման առաջին վայրը, միչեւ ամբողջ աշխարհով տարածվելը եւ միջազգային հիվանդություն դառնալը:
Սիֆիլիսի ծագման հիմնական վարկածը կապված է Քրիստոֆոր Կոլումբոսի ճանապարհորդության հետ դեպի Նոր Աշխարհամաս:Ենթադրվում է, որ Կոլումբոսը Եվրոպա է բերել հիվանդությունը Ամերիկայից, երբ 1942 թվականին վերադարձել է տուն:Անմիջապես դրանից հետո, 1945 թվականին՝ ֆրանսիացիների իտալական Նեապոլ քաղաքի գրավման ժամանակ գրանցվեց ինֆեկցիոն սիֆիլիսի առաջին դեպքը:
Այնուամենայնիվ, Կոլումբիական տեսության քննադատները հակադարձում են, թե, հնարավոր է Եվրոպայում սիֆիլիսը գոյություն է ունեցել ավելի վաղ, ուղղակի չեն կարողացել ախտորոշել այն, ինչպես օրինակ մինչեւ 1945 թվականը բորոտության դեպքում:
Սիֆիլիսը վեներական հիվանդություն է, որն ախտահարում է սիրտը, ուղեղը , աչքերն ու ոսկրերը, եւ բարձիթողի դեպքերում հանգեցնում մահվան: Հիվանդությունն առաջին անգամ հիշատակվում է պատմական գրառումներում 1496 թվականին Ջոզեֆ Գրնպեկ անունով մարդու կողմից: Մինչդեռ «սիֆիլիս» տերմինը առաջին անգամ կիրառվել է 1530 թվականին իտալացի բժիշկ եւ բանաստեղծ Ջիրոլամո Ֆրակաստրոյի կողմից՝ լատինական պոեմում:
Ֆրակաստրոյի խոսքով՝ «այս վուլգար հիվանդությունը ծնվել է Ատլանտյան օվկիանոսի արեւմուտքում, նոր հայտնաբերված դժբախտ վայրերում» :
Բայց մինչ այդ սիֆիլիսը ունեցել է բազմաթիվ այլ անուններ: Ավելին, յուրաքանչյուր շրջանի բնակչությունն այս հիվանդությունը տալիս էր իր թշնամու անունը՝ դրանով իսկ մեղադրելով նրան իր դժբախտության մեջ: Այսպես, իտալացիները սիֆիլիսն անվանում էին ֆրանսիական հիվանդություն, ճապոնացիներն՝ պորտուգալական, թուրքերը՝ քրիստոնեական չարիք, իսկ պարսիկները՝ թուրքական չարիք: Այսպիսով մարդիկ ցանկանում էին ազատել իրենց հիվանդությունը տարածելու պատասխանատվությունից, հաղորդում է Fox News-ը:
Ավելի կոնկրետ ի՞նչ է մեզ հայտնի սիֆիլիս բառի ծագման մասին: Պատմությունը, որը Ֆրակաստրոն 1530 թվականին պատմում էր իր գրքում, Սիֆիլյուս անունով մի հույն հովվի մասին էր, ով գլխավորել էր ապստամբությունը Արեւի աստծու դեմ եւ պատժվել էր այդ հիվանդությամբ: Սիֆիլիսն ունի զարգացման չորս փուլ՝ ցավից եւ ցանավորումից սկսած մինչեւ կուրություն, պարալիչ եւ դեմենցիա: Ուշ փուլի ախտանշանները կարող են առաջանալ բուժում չստացած հիվանդների մոտ վաղ ախտանշանների անհետացումից հետո 30 տարի անց:
Սիֆիլիսի հետազոտման հարցում պալեոպաթոլոգները գլխավոր դերը խաղացին: Բանն այն է, որ հիվանդությունը հստակ նշաններ է թողնում ոսկրերի վրա, ինչը թույլ է տալիս գիտնականներին ուսումնասիրել նախկին սերունդները: Մինչ կոլումբիական պեղումների տվյալները հաստատում են սիֆիլիսի տարածվաթությունը երիտասարդության շրջանում, ինչն ամենայն հավանականությամբ խոսում է հիվանդության ոչ վեներական ծագման մասին: Հնարավոր է, որ մանրէն զարգացել է Եվրոպայում տարբեր ընտրողական ճնշումների եւ կլիմայական պայմանների ազդեցության տակ: Այսօր սիֆիլիսը վաղ փուլերում հեշտությամբ բուժվում է հակաբիոտիկների միջոցով: Այնուամենայնիվ այն շարունակում է մնալ գլոբալ խնդիր՝ չպաշտպանված սեռական հարաբերությունների պատճառով ախտահարելով տարեկան 12 միլիոն մարդու:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում