Ամերիկացի և բրազիլացի գիտնականների մի խումբ անցկացրել է հեդտազոտություն, որը ցույց է տվել, որ նարնջի հյութի ամենօրյա օգտագործումը դրականորեն է ազդում սրտի աշխատանքի և նյութափոխանակությանն առնչվող գեների ակտիվության վրա։
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Nutrition & Food Research բժշկագիտական հանդեսում։ Մասնակիցների իմունային բջիջների նմուշներն ուսումնասիրելիս փորձագետները հայտնաբերել են նշանակալի փոփոխություններ մոտավորապես 1700 գեներում, որոնք կապված են բորբոքման մեխանիզմների, արյան ճնշման և օրգանզիմում ճարպի օգտագործման հետ, գրում է Planet Today-ը։
Հետազոտությանը ներգրավվել է 20 առողջ մարդ։ Նրանց խնդրել են երկու ամիս շարունակ օրական երկու բաժակ թարմ քամած նարնջի հյութ խմել։
Վերլուծությունը ցույց է տվել, որ մարմնի զանգվածի նորմալ ինդեքս ունեցող մարդկանց օրգանզիմում իմունային համակարգը կարգավորելու համար պատասխանատու գեների արտահայտությունը զգալիորեն փոխվել է։ Միևնույն ժամանակ, ավելորդ քաշ ունեցող անձանց շրջանում նկատվել են նյութափոխանակության և էներգիայի նյութափոխանակությանն առնչվող գեների արտահայտման փոփոխություններ։
Ֆլավոնոիդները կարևոր դեր են խաղում այդ գործընթացներում։ Դրանք առատ են նարինջում, ունեն հզոր հակաօքսիդանտային ազդեցություն և զգալիորեն ազդում են գենետիկական ապարատի աշխատանքի վրա։
Սակայն գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են հետագա, ավելի լայնածավալ հետազոտություններ։ Ավելին, այդ հյութն ունի մի շարք հակացուցումներ։ Այն խորհուրդ չի տրվում շաքարախտով կամ ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցող մարդկանց։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day