Նրանց համար առաջին անգամ Նոր տարին նաև ձայն ունի․ «Շենգավիթ» ԲԿ-ն լսողություն է պարգևել ևս 4 երեխայի

24 դեկտեմբերի, 2025  13:21

Ձմեռ Պապն ու Ձյունանուշը եկել են «Շե նգավիթ» բժշկական կենտրոն շնորհավորելու այստեղ իրենց լսողությունը վերագտած փոքրիկների Նոր տարին։

2022 թվականից մինչեւ օրս այս կենտրոնի շնորհիվ ձայների աշխարհը բացահայտելու հնարավորություն է ստացել 30 պացիենտ։ Նրանցից չորսն այսօր առաջին անգամ լսեցին իրենց մտերիմների ու շրջապատի ձայները:

Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունները Շենգավիթ ԲԿ-ում կատարում է հայտնի օտովիրաբույժ Հասան Դիաբը, որը տարին մի քանի անգամ Հայաստան է այցելում։ Վիրահատությունից մի ամիս անց գործի են անցնում աուդիոլոգները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում