Խավիարը խորհուրդ է տրվում օգտագործել փոքր քանակությամբ՝ օրական ոչ ավելի, քան 20-30 գրամ՝ աղի բարձր պարունակության պատճառով, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։
«Ձկան խավիարը, անշուշտ, ոչ միայն համեղ է, այլև առողջարար սննդամթերք։ Այն պարունակում է արժեքավոր սննդանյութեր։ Խավիարը սպիտակուցի, ճարպաթթուների, լեցիտինի, D, A, E և B12 վիտամինների, ինչպես նաև այնպիսի հանքանյութերի հիանալի աղբյուր է, ինչպիսիք են ֆոսֆորը, ցինկը, սելենը և երկաթը։ Այնուամենայնիվ, այն սնունդ է, որը հարուստ է սեղանի աղով և խորհուրդ է տրվում օգտագործել փոքր քանակությամբ՝ օրական ոչ ավելի, քան 20-30 գրամ», - բացատրել է Ստարոդուբովան։
Ըստ նրա, խավիարով սենդվիչները բավականին տարածված ամանորյա ուտեստ են, բայց կարևոր է հաշվի առնել ամանորյա ճաշացանկի ընդհանուր կալորիականությունը և աղի պարունակությունը, պահպանել չափավորությունը և խուսափել չափից շատ ուտելուց։
«Մեկ միջին չափի կարմիր խավիարով սենդվիչի կալորիականությունը մոտ 250 կալորիա է, գումարած Օլիվիե աղցանի մեկ բաժինը, գումարած հիմնական ուտեստը, իսկ եթե դուք նաև աղանդեր եք պլանավորում, նման տոնական ընթրիքի ընդհանուր կալորիականությունը, ինչպես նաև դրա ճարպի և աղի պարունակությունը, կարող են զգալիորեն գերազանցել խորհուրդ տրվող օրական նորման», - հավելել է բժիշկը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում