Ֆրանսիացի գիտնականները փոխադրաձ կապ են հայտնաբերել տարածված սննդային հավելումների և տարբեր տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկի միջև, գրում է Daily Mail-ը։
«Հետազոտողները վերլուծել են ավելի քան 100 հազար մասնակիցների տվյալներ, որոնց միջին տարիքը 42 տարեկան էր, և որոնց 80 տոկոսը կանայք էին։ Գիտնականները հաշվարկել են, թե որքան կոնսերվանտներ (պահածոները երկարատև պահպանելու համար պիտանի դարձնող նյութ –խմբ.) են օգտագործել կամավորները՝ օգտագործելով սննդի օրագրեր, որոնք ամեն օր վարում էին յոթուկես տարի շարունակ»,- նշված է հրապարակման մեջ։
Դիտարկման ժամանակահատվածի ավարտին 4000 մասնակիցներ ունեցել են տարբեր տեսակի քաղցկեղ, որոնցից ամենատարածվածը կրծքագեղձի, շագանակագեղձի և հաստ աղիքի քաղցկեղն էր, հաղորդում է РИА Новости-ն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վտանգավոր հավելումների թվում էին կալիումի սորբատը, կալիումի դիսուլֆիտը, նատրիումի նիտրիտը, կալիումի նիտրատը, քացախաթթուն և նատրիումի էրիթորբատը։
Վերամշակված մսամթերքի մեջ հաճախ օգտագործվող նատրիումի նիտրիտը կապված էր շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի 32%-ով բարձրացման հետ։ Սուլֆիտներն ու ացետատները մեծացնում են քաղցկեղի ընդհանուր ռիսկը և միաժամանակ ազդում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի վրա։
Այդ բոլոր հավելումները օգտագործվում են առօրյա մթերքներում, մասնավորապես վերամշակված մսում, սոուսներում և նույնիսկ ատամի մածուկում, գրում է Daily Mail-ը։
Գիտնականները սպառողներին կոչ են արել ընտրել թարմ և նվազագույն վերամշակված սնունդ՝ առողջության համար հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day