Բուժառուն առաջին անգամ երկու օր ապրել է առանց թոքերի

4 փետրվարի, 2026  00:30

Առաջին անգամ արհեստական ​​թոքային համակարգը կարողացել է 48 ժամ պահպանել հիվանդի կյանքը՝ սպասելով փոխպատվաստմանը: Գիտնականները դա անվանում են բժշկական առաջընթաց ԱՄՆ թիմի համար, որը նման բարդ դեպքերում կյանքեր փրկելու եզակի հնարավորություններ է բացում:

33-ամյա տղամարդը հոսպիտալացվել է 2023 թվականին և միացված է եղել արհեստական ​​շնչառության սարքին, գրում է Planet Today-ը: Խնդրի պատճառը գրիպից հետո առաջացած բարդությունն էր՝ թոքային անբավարարության զարգացումը, որը հանգեցրել է նեկրոզային թոքաբորբի և սեպսիսի (արյան վարակման): Հակաբիոտիկները չեն օգնել, քանի որ բուժառուի մոտ լիակատար (resistance) դիմադրողականություն է զարգացել, մեկնաբանում է Հյուսիսարևմտյան համալսարանի գիտաշխատող, նոր տեխնոլոգիայի հեղինակ Անկիտ Բհարատը:

Նման պահերին բժիշկները հայտնվում են երկընտրանքի առաջ. երկու թոքերի լրիվ հեռացումը կարող է դադարեցնել վարակը, սակայն առանց թոքերի խաթարվում է գազափոխանակությունը և արյան շրջանառությունը, ինչը կարող է հանգեցնել սրտի կանգի և մահվան:

Բհարատը մշակել է արհեստական ​​թոքային համակարգ, որը կարող է ամբողջությամբ փոխարինել օրգանը, թթվածին մատակարարել արյանը և աջակցել արյան շրջանառությանը, գրում է համալսարանի կայքը:

Թոքերի հեռացումից մեկ օր անց տղամարդու վիճակը բարելավվել է, և ժամանակավոր արհեստական ​​համակարգը սկսելուց 48 ժամ անց նա կարողացել է հաջողությամբ ենթարկվել դոնորական թոքերի լիարժեք փոխպատվաստման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում