• Latest news

Ինչու է COVID-ը «ուղեղի մշուշ» թողնում. գիտնականները հայտնաբերել են Ալցհայմերի հիվանդությանը նման հետքեր

10 փետրվարի, 2026  17:57

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ COVID-19 հաղթահարած որոշ մարդկանց մոտ ուղեղը կարող է ենթարկվել փոփոխությունների, որոնք նման են Ալցհայմերի հիվանդության ժամանակ տեղի ունեցող գործընթացներին։

Խոսքը վերաբերում է այսպես կոչված «երկարատև COVID»-ին՝ երկարաժամկետ ախտանիշներին, որոնք  առողջացումից հետո կարող են պահպանվել ամիսներ շարունակ։

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia ամսագրում։

Պացիենտները գանգատվում են հիշողության վատթարացումից, կենտրոնացման դժվարություններից և այսպես կոչված «ուղեղի մշուշից», իսկ գիտնականներն այժմ սկսում են հասկանալ, թե ինչ գործընթացներ են ընկած այդ խնդիրների հիմքում։

Հետազոտողների ուշադրության կենտրոնում է հայտնվել անոթային հյուսակը՝՝ ուղեղի փոքր, բայց կարևոր մի հատված, որն արտադրում է ուղեղ-ողնուղեղային հեղուկ, պաշտպանում է ուղեղը և մասնակցում իմունային ռեակցիաներին։ «Երկարատև COVID» ունեցող մարդկանց մոտ այս կառուցվածքն ուռճացված է և ստանում է ավելի քիչ արյուն, քան առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, գիտնականները հայտնաբերել են նշաններ, որոնք նման են Ալցհայմերի հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ նկատվող նշաններին, ներառյալ՝ նեյրոնների վնասման և դեմենցիայի ռիսկի հետ կապված մարկերները։

Բացի այդ, հետազոտության մասնակիցների մոտ վատթարացել են ճանաչողական թեստերի արդյունքները։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք այս փոփոխությունները կլինեն մշտական, թե ժամանակի ընթացքում կանցնեն, բայց արդյունքները գիտնականներին արժեքավոր ազդակ են տալիս այն մասին, որ COVID-ը կարող է ազդել ուղեղի վրա շատ ավելի երկար, քան ենթադրվում էր։

Հետազոտողները պլանավորում են շարունակել պացիենտների դիտարկումը, որպեսզի հասկանան, թե որքան ժամանակ են պահպանվում այդ փոփոխությունները և հնարավոր է արդյոք դրանք կանխել։

Այս տվյալները կարևոր են COVID-ից հետո բուժման և ճանաչողական առողջության պահպանման մեթոդների մշակման, ինչպես նաև հնարավոր երկարաժամկետ հետևանքների նախազգուշացման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll