Միջերկրածովյան սննդակարգի պահպանումը դանդաղեցնում է երիկամների աշխատանքի վատթարացումը. Front Nutr

13 փետրվարի, 2026  16:25

Միջերկրածովյան սննդակարգի պահպանումը ի վիճակի է դանդաղեցնել երիկամների աշխատանքի վատթարացումը խրոնիկական երիկամային հիվանդություն ունեցող և դիալիզի կարիք չունեցող բուժառուների շրջանում: Նման եզրակացության են հանգել մետա-վերլուծության հեղինակները, որոնք ի մի են բերել են 1073 մարդկանց մասնակցությամբ տասը հետազոտությունների տվյալները: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Nutrition հանդեսում:

Ընդհանուր առմամբ, միջերկրածովյան սննդակարգը կապված էր eGFR-ի (eGFR) չափավոր բարելավման հետ, որը երիկամների աշխատանքի առանցքային ցուցանիշ է: Ամենակարևոր ազդեցությունը նկատվել է թեթևից մինչև միջին ծանրության հիվանդություն ունեցող բուժառուների շրջանում: Միաժաանակ սննդակարգը չի հանգեցրել արյան մեջ կալիումի կամ ֆոսֆորի մակարդակի բարձրացման, ցուցանիշներ, որոնք հատկապես ուշադիր հետևվում են խրոնիկական երիկամային հիվանդության դեպքում:

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել ձիթապտղի յուղի որակին, որը սննդակարգի կարևոր բաղադրիչ է: Պարզվել է, որ բորբոքային մարկեր C-ռեակտիվ սպիտակուցի նվազումը հատկապես արտահայտված է եղել ֆենոլային միացությունների բարձր պարունակությամբ ձիթապտղի յուղ օգտագործող հետազոտություններում: Այդ բնական հակաօքսիդանտներն, ըստ հեղինակների, կարող են լրացուցիչ հակաբորբոքային ազդեցություն ապահովել:

Միջերկրածովյան սննդակարգը միաժամանակ բարելավել է մարմնի կազմը և նվազեցրել արյան մեջ միզանյութի մակարդակը, սակայն արյան ճնշման կամ լիպիդային պրոֆիլի վրա էական ազդեցություն չի ունեցել: Ընդհանուր առմամբ, հեղինակները կարծում են, որ ընդհանուր օրաբաժնի և բարձրորակ ձիթապտղի յուղի համադրությունը երիկամների հիվանդության վաղ փուլերում ի վիճակի է պաշտպանիչ դեր խաղալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում