Գիտնականները պարզել են, որ Վաղ տարիքում սնունդը կարող է ձևավորել ուղեղի առողջությունը ամբողջ կյանքի համար։
Nature Communications հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մանկության տարիներին բարձր ճարպային և բարձր շաքարային սննդակարգը երկարատև փոփոխություններ է առաջացնում ախորժակի և սննդի կարգավորման համար պատասխանատու ուղեղի գործառույթում, և այդ փոփոխությունները շարունակվում են նույնիսկ առողջ սննդակարգին և մարմնի նորմալ քաշին վերադառնալուց հետո։
Դա կարևոր է, քանի որ նման վաղ սննդային սովորությունները կարող են ազդել սննդի նախասիրությունների վրա և մեծացնել ճարպակալման ռիսկը չափահասության շրջանում։
Գիտնականները նախակլինիկական մկների մոդել են օգտագործել՝ դիտարկելու համար, թե ինչպես է «էներգիայով հարուստ, սակայն սննդանյութերով աղքատ» սննդի վաղ ազդեցությունը խաթարում հիպոթալամուսը՝ քաղցը և էներգետիկ հավասարակշռությունը կարգավորող ուղեղի հիմնական հատվածը։ Այդ փոփոխություններն ազդում են կենդանիների վարքագծի վրա չափահասության շրջանում, որտեղ նրանք շարունակում են ընտրել անառողջ սնունդ, նույնիսկ երբ այլևս նման սննդակարգ չեն պահպանում։
Մեկ այլ կարևոր հայտնագործություն այն էր, որ աղիքային միկրոբիոտայի փոփոխությունը՝ օգտագործելով որոշակի օգտակար մանրէ (Bifidobacterium longum APC1472) կամ պրեբիոտիկ մանրաթելեր (օրինակ՝ FOS և GOS, որոնք հանդիպում են սոխի, սխտորի, ծնեբեկի, բանանի և այլ սննդամթերքների մեջ), կարող է օգնել մեղմել կամ կանխել վատ սննդակարգի վաղ ազդեցության բացասական հետևանքները:
Դա մատնանշում է ուղեղի առողջությունն աղիների միջոցով աջակցելու համար նախատեսված երկարաժամկետ միջամտության ռազմավարությունների հնարավոր տարբերակները։
Այդ հայտնագործության կարևոր մասն այն է, որ վաղ սննդակարգի վնասը դրսևորվում է ոչ միայն մարմնի քաշի, այլև վարքագծի և սննդի կարգավորման վրա ազդող նյարդային ուղիների փոփոխություններում, որոնք թաքնված են ստանդարտ չափանիշներից, մասնավորապես՝ քաշից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day