• Latest news

Մեջքի քրոնիկական ցավը փոխում է ուղեղում ձայների ընկալումը. Annals of Neurology

8 մարտի, 2026  16:47

Մեջքի քրոնիկական ցավը կարող է ազդել ոչ միայն մարդու ֆիզիկական վիճակի, այլեւ այն բանի վրա, թե ինչպես է ուղեղն ընկալում շրջակա միջավայրի սովորական ձայները։

Annals of Neurolog գիտական ​​ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քրոնիկական ցավ ունեցող մարդիկ կարող են առօրյա ձայները տարբեր կերպ ընկալել՝ ավելի սուր, ավելի ինտենսիվ եւ ավելի տհաճ։

Հետազոտությանը մասնակցել է 193 մարդ։ Նրանցից 142-ը տառապում էր մեջքի քրոնիկական ցավից, 51-ը, որոնք նման խնդիրներ չունեին, հանդես են եկել որպես վերահսկիչ խումբ։ Փորձի ընթացքում գիտնականները սքանավորել են կամավորների ուղեղները՝ օգտագործելով նեյրովիզուալացում, մինչ նրանք լսում էին տարբեր ձայներ, եւ գնահատել են, թե որքանով են դրանք իրենց համար տհաճ։

Արդյունքները բացահայտել են զգալի տարբերություն խմբերի միջեւ։ Միջին հաշվով, քրոնիկական ցավ ունեցող մարդիկ զգալիորեն ավելի ուժեղ են արձագանքել ձայներին՝ դրանք գնահատելով որպես ավելի գրգռիչ եւ անհարմարություն պատճառող։ Նեյրոսքանավորումը թույլ է տվել նրանց հասկանալ այդ ազդեցության հիմքում ընկած մեխանիզմները։

Քրոնիկական ցավ ունեցող մասնակիցները ցուցաբերել են ուղեղի այն հատվածների ակտիվության աճ, որոնք պատասխանատու են ձայների բարձրության եւ հուզական արժեքի ընկալման համար: Հատկապես նկատելի փոփոխություններ են նկատվել ուղեղի լսողական եւ կղզյակային կեղեւներում: Միեւնույն ժամանակ, հետազոտողները գրանցել են մեդիալ նախաճակատային կեղեւի ակտիվության նվազում, որը սովորաբար ներգրավված է հուզական արձագանքների կարգավորման եւ բացասական զգացմունքների մեղմացման մեջ:

Հետազոտության հեղինակները նաեւ ուսումնասիրել են այս գործընթացների վրա փոխազդեցության հնարավոր միջոցները: Pain Reprocessing Therapy-ն՝ ցավի վերիմաստավորման թերապիան, ապացուցել է իր արդյունավետությունը: Այն ոչ միայն նվազեցրել է ուղեղի չափից շատ արձագանքը լսողական ազդակներին, այլեւ մեծացրել է ակտիվությունն այն հատվածներում, որոնք պատասխանատու են տհաճ փորձառությունների երահսկման եւ կարգավորման համար:

Հետազոտության գլխավոր հեղինակի խոսքով՝ արդյունքները հաստատում են, որ ուղեղը կարեւոր դեր է խաղում քրոնիկական ցավի պահպանման գործում՝ ուժեղացնելով ոչ միայն ցավի ազդանշանները, այլեւ այլ զգայական զգացողությունները: Ապագայում գիտնականները պլանավորում են պարզել, թե արդյոք նմանատիպ բարձր զգայունություն է առաջանում այլ քրոնիկական ցավային վիճակներում, եւ արդյոք այն տարածվում է այլ զգայարանների վրա, օրինակ՝ լույսի, հոտի կամ համի ընկալման վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll