Սթրեսին դիմակայելու մի քանի արդյունավետ միջոց

30 դեկտեմբերի, 2013  12:02

Երկարատեւ սթրեսը կարող է փոխել մեր գեները, ինչը կարող է բորբոքում եւ առողջության հետ խնդիրներ առաջացնել: Ահա սթրեսից ազզատվելու լավագույն եւ վատագույն միջոցները, հաղորդում է Fox News:

Լավագույն մեթոդ. Դուրս եկեք մաքուր օդի

Հետազոտությունը ցույց է տվել, որ արեւի ճառագայթների միջոցով ստացվող վիտամին D-ն կարող է բարձրացնել լավ տրամադրության հորմոնի՝ սերոտոնինի, մակարդակը:Հիանալով տեսարժան վայրերով, ձայներով եւ բույրերով,մենք կարող ենք կտրվել մեր խնդիրներից, ասում է մանկավարժ, Ատլանտայում սթրեսի ինստիտուտի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կետլին Հոլլը։ Ինստիտուտը առաջարկում է սթրեսի վերահսկամ ծրագրեր անձնական կյանքում եւ աշխատանքի վայրում։

Չե՞ք կարողանում փողոց դուրս գալ: Համաձայն  շրջակա միջավայրի եւ այգեգործության ամսագրում տպագրված Վաշինգթոն նահանգի համալսարանի հետազոտության, մարդիկ, ովքեր աշխտանքի վայրում բույսեր են տեղադրել, ավելի ցածր զարկերակային ճնշում ունեին: Այսինք նրանք ավելի քիչ  էին ենթակա սթրեսի ազդեցությանը:

Լավագույն մեթոդ. Հետեւել սովորույթներին

Լինի դա լոգանք քնելուց առաջ, սիրելի երաժշտության ունկնդրումը կամ զբոսանք շան հետ ամեն առավոտ, սթրեսի ժամանակ այս առօրյա գործողույթուններն կօգնեն հանգիստ եւ մխիթարանք զգալ:

Լավագույն մեթոդ. Փորձեք չմտածել

Սթրեսը սիրում է ձեր ուղեղի հետ խաղալ:Այն գլխից հանելու լավագույն մեթոդն է՝ զբաղվել ինչ –որ գործունեությամբ, որի ժամանակ զբաղված են ձեռքերն ու մարմինը ( հաց թխել, նկարչությամբ, ձեռագործությամբ եւ ժայռագնացությամբ զբաղվել), խորհուրդ է տալիս Հոլլը:

Լավագույն մեթոդ. Աշխատացրեք հոգեւոր կողմը

Դարերի ընթացքում  ողջ աշխարհի կրոնական խմբերն ու տարբեր տեղաբնիկ ցեղերը  հոգեւոր կենտրոնացման համար համրիչ են օգտագործել։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեւորականությունը կարող է մեծացնել երջանկության զգացողությունը սթրեսի ժամանակ:

Լավագույն մեթոդ. Փորձեք հանգստանալ

Լուռ անկյուն գտեք, փակեք աչքերը, կենտրոնացեք ձեր շնչառության վրա եւ յուրաքանչոյւր օր մի քանի րոպեով մտովի տեղափոխվեք այն վայրը, որտեղ ձեզ երջանիկ կզգաք: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալասարանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսի ժամանակ ձեր օրգանիզմը ավելի քիչ սթրեսի հորմոն՝ կորտիզոլ է արտադրում ղեկավարվող երեւակայութան աշխատելու դեպքում:

Եթե ձեզ օգնություն է պետք, իմանալու համար, թե ինչպես սկսել, ապա այս թեմայի շուրջ շատ գրքեր եւ հոդվածներ կան: Բայց ամենակարեւորը հանգստացնող եւ մխիթարող պատկեր գտնելն է (ոմանց համար լիովին հանգստացնող կարող է լինել մեծ կապույտ օվկիանոսը, բայց այն սարսափ է առաջոցնում ջրից վախեցողների մոտ):

Լավագույն մեթոդ. Լոգանք ընդունեք

Լոգանքը հանգստացնող ազդեցություն է թողնում մարմնի եւ ուղեղի վրա: Ժամանակ գտեք լոգարանում հիմնովին հանգստանալու համար: Իսկ հետո կարող եք ըստ ցանկության հաջորդել բուրավետ մոմերով եւ փրփուրով լոգանքը: Ընտրեք ձեր սիրելի բույրերը կամ սթրեսը հանող հատկություն ունեցող հասմիկ եւ նարդոս:

Լավագույն մեթոդ. Հակտնեք ձեր երախտագիտությունը

Մի քանի հետազոտություններ ցույց են տվել շնորհակալություն հայտնելու դրական ազդեցությունները: Առողջապահության ազգային ինստիտուտը ուղեղի գործունեության հետազոտության ժամանակ  բացահայտել է՝  իրենց երախտագիտությունը հայտնող մարդիկ ունեցել են սթրեսի մակարդակի վրա ազդեցություն ունեցող ուղեղի հատվածի՝ հիպոթալամուսի, ակտիվության ավելի  բարձր մակարդակ:

Բացի այդ, շնորհակալությունը ակտիվացնում է դոֆամինի հետ կապված հատվածի ակտիվությունը, որը լավ ինքնազգացողության նեյրոփոխադրիչներից մեկն է: Սթրեսը վերացնող այս առավելություններից օգտվելու համար՝  յուրաքանչյուր օր ձեր շնորհակալական մտքերը գրանցեք նոթատետրում կամ  կարճ հաղորդագրություններ ուղարկեք ձեր ընկերներին կամ ընտանիքի անդամներին՝ ցույց տալով, թե ինչքան եք  նրանց գնահատում:

Լավագույն մեթոդ. Մարմնամարզություն արեք

Մարմնամրզությունը կարող է լավագույն հակասթրեսային  միջոց լինել։ Այն շատացնում է  ձեր օրգանիզմի լավ ինքնազգացողության հորմոնի ՝ էնդորֆինի արտադրությունը, կարող է օգնել քնի կարգավորման հարցում, նվազեցնում է թեթեւ դեպրեսիայի հետ կապված  ախտանշանները, բարձրացնում է էներգիան եւ օգնում է  ձեզ մնալ հանգսիտ եւ կենտրոնացած:

Վատագույն մեթոդ. Ծխախոտ, ոգելից խմիչքներ եւ այլ վատ սովորություններ

Սթրեսի խորտակումը գինու շշի կամ մեկ տուփ ծխախոտի մեջ կարող է թեթեւություն բերել միայն այդ պահին, բայց թմրանյութերի, ծխախոտի, կանոնավոր կերպով ընդունվող շատ կոֆեինի պես վատ սովորությունները միայն խորացնում են սթրեսը, նախազգուշացնում է Հոլլը:

Վատագույն մեթոդ. Ոչինչ չձեռնարկելը

Ամենալավը օգնության դիմելն է եւ  գործողությունների ցուցակ կազմելը, դա  կօգնի թեթեւացնել ձեր խնդիրներն ու սթրեսը:

Վատագույն մեթոդ. Վատի վրա կենտրոնոնալը

Զրուցեք ինքներդ ձեր հետ այնպես, կարծես խորհուրդներ եք տալիս ձեր լավ ընկերոջը, եւ որքան էլ տարօրինակ է, դուք  բարձրաձայն ասելու համար ավելի շատ կարեկցանք եւ դրական բաներ կգտնեք:

Վատագույն մեթոդ.  Ցավը բթացնել ուտելով

Ինչպես թմրանյութերն ու ալկոլոհոլը, սնունդը նույնպես հաճախ մխիթարանք է  դառնում ծանր պահերին:  Բարձր կալորիականությամբ սնունդը, շաքարի կամ ճարպերի բարձր պարունակությամբ  սննդամթերքնեը կարող են սկզբից  հարմարավետության զգացողություն տալ, բայց այդ ամենը շատ արագ կարող է դուրս գալ վերահսկողությունից, երբ ձեր բանականությունը եւ մարմինը կապ գտնեն բացասական էմոցիաների եւ սննդի միջեւ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում