Ութամյա Գևորգն առաջին բուժառուն է Հայաստանում, որին տեղադրել են այսպես կոչված բոնբրիջ իմպլանտ։ Երեխան ունեցել է մեկ ականջի բնածին արատ, ինչի հետևանքով լսողական անցուղին փակ էր, ու այդ ականջով նա չէր լսում։
Վիրահատությունը փետրվարի 9-ին կատարեց կոխլեար իմպլանտացիայի լավագույն մասնագետներից մեկը՝ Հասան Դիաբը, որը երկար ժամանակ է արդեն համագործակցում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հետ։
Բոնբրիջ իմպլանտը Գևորգի համար ձեռք բերվեց բարերար.am հարթակի միջոցով, իսկ վիրահատության գումարի մի մասը փոխհատուցեց առողջապահության նախարարությունը։
Իմպլանտի տեղադրման հետ զուգահեռ Դիաբը կատարեց նաև արտաքին ականջի պլաստիկ շտկում, վերականգնելով ոչ միայն լսողությունը, այլև էսթետիկ տեսքը։
Այսօր բժիշկները Գևորգի ականջում տեղադրված իմպլանտին միացրին խոսակցական պրոցեսորը։
Մանրամասները տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում