Տաշքենդից Երևան՝ քաղցկեղի՝ եվրոպական ստանդարտներով բուժման համար

23 ապրիլի, 2026  19:58

45-ամյա Ելենա Սուխարևայի մոտ 10 տարի առաջ ախտորոշվել էր ձվարանի քաղցկեղ։ Տաշքենդում, որտեղ նա ապրում է, Ելենային վիրահատել էին, հեռացրել մեկ ձվարանը։ Բայց հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց՝ տարածվելով որովայնով մեկ, ընդհուպ մինչև լյարդ։ Պահանջվում էր բարդ, ծավալուն վիրահատություն, և նրա բուժող բժիշկը խորհուրդ տվեց անել այն Երևանում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում, քանի որ այն Ուռուցքաբանական գինեկոլոգների Եվրոպական ասոցիացիայի կողմից հավաստագրված կենտրոններից մեկն է։

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում