Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման շուրջ 750 ենթադրյալ դեպք և 177 ենթադրյալ մահվան դեպք։ Այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը սոցիալական ցանց X-ում։
Նրա խոսքով՝ ներկայում պաշտոնապես հաստատված է 82 վարակման դեպք և 7 մահվան դեպք։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում