Ռևմատոիդ արթրիտի բուժման նոր ուղին կարող է փոխել մոտեցումը հիվանդության թերապիայի նկատմամբ

30 մայիսի, 2026  18:39

Օրհուսի համալսարանի և Օրհուսի համալսարանական հիվանդանոցի հետազոտողները տեղեկացրել են հոդերում բորբոքման նվազման հանդեպ նոր հեռանկարային մոտեցման մասին՝ ռևմատոիդ արթրիտի դեպքում։ Աշխատանքը հրապարակվել է EULAR Rheumatology Open ամսագրում։

Ռևմատոիդ արթրիտն առաջանում է այն ժամանակ, երբ իմունային համակարգը սխալմամբ գրոհում է օրգանիզմի սեփական հյուսվածքները՝ առաջացնելով քրոնիկական բորբոքում, ցավ, այտուցվածություն և հոդերի քայքայում: Ստանդարտ թերապիան անարդյունավետ է պացիենտների զգալի մասի մոտ, ինչը նոր բուժման մեթոդների որոնումը դարձնում է հատկապես հրատապ։

Հետազոտության առանցքային օբյեկտ է դարձել 4-օկտիլ իտակոնատ (4-OI) միացությունը, որը նախակլինիկական փորձարկումներում ցուցաբերել է զգալի հակաբորբոքային ակտիվություն։

Գիտնականները պարզել են, որ 4-OI-ն ազդում է ոչ այնքան իմունային բջիջների, որքան հոդի սինովիալ թաղանթի շարակցական հյուսվածքի բջիջների՝ այսպես կոչված սինովիոցիտների վրա, որոնք կարևոր դեր են խաղում քրոնիկական բորբոքման զարգացման գործում։

Գործողության մեխանիզմը հետևյալն է.

   միացությունն ակտիվացնում է օրգանիզմի սեփական հակաօքսիդանտ և հակաբորբոքային համակարգերը, դա նվազեցնում է սինովիոցիտների ակտիվացումը,            • արդյունքում՝ նվազում է բորբոքային ռեակցիան հոդում։

Բջջային կուլտուրաների և կենդանիների մոդելների վրա կատարված փորձերը ցույց են տվել հոդերի բորբոքման և այտուցի նվազում։

Հետազոտողների խոսքով՝ սա նոր հիմնարար մոտեցում է, քանի որ ռևմատոիդ արթրիտի համար գոյություն ունեցող դեղերի մեծ մասը հիմնականում թիրախավորում է իմունային բջիջները։ Ի տարբերություն դրա՝ 4-OI-ն թիրախավորում է պաթոլոգիական գործընթացի մեկ այլ կարևոր բաղադրիչ՝ հոդերի հյուսվածքի բջիջները։

Սակայն գիտնականներն ընդգծում են, որ սրանք դեռևս նախակլինիկական տվյալներ են։ Պացիենտների համար կիրառման անցման համար անհրաժեշտ է հետևյալը.

գնահատել նյութի անվտանգությունը, որոշել ներարկման չափաբաժիններն ու ձևերը, ուսումնասիրել համատեղելիությունը գոյություն ունեցող դեղամիջոցների հետ, իրականացնել կլինիկական փորձարկումներ։

Այնուամենայնիվ, հետազոտողներն արդյունքներն անվանում են կարևոր քայլ ծանր կամ թերապիայի հանդեպ կայուն ռևմատոիդ արթրիտ ունեցող պացիենտների ավելի անհատականացված և արդյունավետ բուժման ուղղությամբ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում