Գնալով ավելացող գիտական տվյալները փաստում են, որ ճարպերով հարուստ և ածխաջրերի ցածր պարունակությամբ կետոգենիկ դիետան կարող է պաշտպանական ազդեցություն ունենալ նեյրոդեգեներատիվ (նյարդաբջիջների քայքայման հանգեցնող) հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, ցրված սկլերոզը, Հանտինգտոնի հիվանդությունը և ԱՄՍ-ն (ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ):
Translational Neurodegeneration ամսագրում հրապարակված վերջին ակնարկում վերլուծվել են վերջին 15 տարիների հետազոտությունները: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կետոդիետան ուղեղի առողջության վրա ազդում է նախևառաջ օրգանիզմում էներգետիկ փոխանակության բարելավման միջոցով։
Սովորաբար ուղեղի բջիջները որպես էներգիայի հիմնական աղբյուր օգտագործում են գլյուկոզան։ Սակայն բազմաթիվ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ այս մեխանիզմը խափանվում է։ Կետոգենիկ դիետան նյութափոխանակությունը փոխադրում է ճարպերի օգտագործման ռեժիմի, ինչի արդյունքում լյարդն արտադրում է կետոնային մարմիններ՝ բետա-հիդրոքսիբուտիրատ (BHB), ացետոացետատ և ացետոն, որոնք էլ ուղեղի համար ծառայում են որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր:
Այս կետոնները պահպանում են նեյրոնների էներգետիկ սնուցումը և կարող են նպաստել վերականգնողական ու պաշտպանական գործընթացներին։ Բացի այդ, դիետան կարող է դրականորեն ազդել աղիքների միկրոբիոմի (մանրէական միջավայրի) վրա՝ նվազեցնելով բորբոքումների հետ կապված բակտերիաների քանակը և սնուցելով պատնեշի վիճակը բարելավող
Նեյրոդեգեներատիվ հիվանդություններն ունեն ընդհանուր ախտաբանական մեխանիզմներ, ներառյալ միտոքոնդրիումների ֆունկցիայի խանգարումը, քրոնիկ բորբոքումը և օքսիդացման սթրեսը, որոնք հանգեցնում են նյարդաբջիջների վնասմանն ու մահվանը։ Ակնարկը ցույց է տալիս, որ կետոնային նյութափոխանակությունը կարող է մասնակիորեն փոխհատուցել այս խանգարումները։
Ի սկզբանե կետոգենիկ դիետան մշակվել է 1921 թվականին բժիշկ Ռասել Մ. Ուայլդերի կողմից՝ երեխաների շրջանում դեղորայքակայուն էպիլեպսիայի բուժման համար։ Ժամանակի ընթացքում այն գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Ի տարբերություն ժամանակակից բուժման մեթոդների, որոնք հիմնականում մեղմում են ախտանիշները, կետոդիետան դիտարկվում է որպես հիվանդության կենսաբանական մեխանիզմների վրա ազդելու միջոց։
Բացի էներգիայի այլընտրանքային աղբյուր լինելուց, կետոնները կարող են ակտիվացնել աուտոֆագիան՝ բջջային «մաքրման» գործընթացը, որն օգնում է հեռացնել վնասված սպիտակուցներն ու բջջային կառուցվածքները, որոնք կապված են նեյրոդեգեներացիայի հետ: Դրանք նաև ընդունակ են նվազեցնել օքսիդացման սթրեսը և ուղեղի քրոնիկ բորբոքումը։
Կլինիկական դիտարկումները, թեև դեռ սահմանափակ են, այնուամենայնիվ փաստում են հնարավոր դրական փոփոխությունների մասին։ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ նկատվել է հիշողության, ամենօրյա գործունեության և կյանքի որակի բարելավում։ Պարկինսոնով հիվանդների մոտ արձանագրվել է էներգիայի մակարդակի բարձրացում, հոգնածության նվազում և շարժողական ֆունկցիաների բարելավում։ Նմանատիպ արդյունքներ են նկատվել նաև այլ հիվանդությունների դեպքում։
Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծում են, որ նման դիետայի հետևելը կարող է դժվար լինել դրա խիստ սահմանափակումների պատճառով։ Որոշ մարդկանց մոտ սկզբնական շրջանում առաջանում են կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ գլխացավ, հոգնածություն, սրտխառնոց և գլխապտույտ, որոնք հայտնի են որպես «կետո-գրիպ»։
Ընդհանուր առմամբ, ակնարկը դիտարկում է կետոգենիկ դիետան որպես հեռանկարային, բայց դեռևս նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ ուղեղի առողջությանը սատարելու համար նախատեսված
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day