Սկզբում՝ գաստրոսկոպիա, այնուհետև՝ կոլոնոսկոպիա։ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հետազոտում են երիտասարդ տղամարդու ամբողջ ստամոքսաղիքային տրակտը։ Նպատակը ստամոքսի շրջանի ցավերի, սրտխառնոցի և աղիների անկանոն աշխատանքի պատճառը հայտնաբերելն է։
Գաստրոսկոպիայի ընթացքում կատարվում է նաև նմուշառում՝ հելիկոբակտեր պիլորի բակտերիայի առկայությունը ստուգելու համար։ Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Ստեփան Գևորգյանի խոսքով՝ սա ռուտին, ստանդարտ հետազոտություն է, որն իրականացվում է բոլոր այն դեպքերում, երբ չկան հատուկ հակացուցումներ։
Երկու հետազոտությունների արդյունքներով բժիշկն արձանագրում է՝ ստամոքսում և տասներկումատնյա աղիքում առկա է բորբոքային պրոցես, պացիենտին անհրաժեշտ է գաստրոէնտերոլոգի խորհրդատվություն և բուժում։
Ստեփան Գևորգյանը պարզաբանում է, թե որ ախտանիշների դեպքում է ցուցված անցնել գաստրոսկոպիա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում