Նոր գլոբալ հետազոտությունը զգուշացնում է․ աշխարհը բախվում է քաղցկեղի դեպքերի կտրուկ աճի: American Cancer Society-ի և International Agency for Research on Cancer-ի պատրաստած «Global Cancer Statistics, 2026» զեկույցի համաձայն, 2024 թվականին գրեթե 21 միլիոն մարդու մոտ քաղցկեղ կախտորոշվի, մոտ 9.8 միլիոնը կմահանա այդ հիվանդությունից։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են CA: A Cancer Journal for Clinicians-ում։
Գիտնականները նշել են, որ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ մարդու մոտ կյանքի ընթացքում քաղցկեղ կախտորոշվի: Յուրաքանչյուր 9 տղամարդուց և յուրաքանչյուր 13 կնոջից մեկը կմահանա այդ հիվանդությունից։
Եթե ներկա միտումները շարունակվեն, քաղցկեղի նոր դեպքերի թիվը 2050 թվականը կարող է հասնել մինչև տարեկան 34 միլիոնի, ինչը 67 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին: Այս աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն բնակչության ծերացումը և բնակչության աճը:
«Քաղցկեղը մնում է 21-րդ դարի հանրային առողջության ամենամեծ սպառնալիքներից մեկը և կյանքի տևողության աճի հիմնական խոչընդոտը», - ասել է առաջատար հեղինակ, դոկտոր Հյունա Սունգը։
Սակայն մասնագետներն ընդգծում են. քաղցկեղից մահերի զգալի թիվը կարելի է կանխել։ Հեղինակների գնահատականներով՝ մահերի գրեթե կեսից կարելի է խուսափել ռիսկը կառավարելու գործոնների նվազման շնորհիվ, էլ ավելի զգալի մասը՝ ի հաշիվ վաղ ախտորոշման և ժամանակին բուժման։
Հետազոտության գլխավոր հետևությունները
Քաղցկեղով հիվանդացության ռիսկը մեծապես տարբերվում է տարածաշրջանների միջև։
Քաղցկեղի դեպքերի մակարդակը տատանվում է մոտավորապես չորսից հինգ անգամ, ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ ամենացածրը՝ Աֆրիկայի և Հարավային Ասիայի որոշ տարածաշրջաններում։ Մահացության ցուցանիշները տարբերվում են մոտավորապես երկու անգամ։
Թոքերի քաղցկեղը մնում է մահվան հիմնական պատճառը։
2024 թվականին կգրանցվեն թոքերի քաղցկեղի մոտ 2.6 միլիոն նոր դեպք և 1.9 միլիոն մահ։ Ծխախոտի օգտագործումը մնում է հիմնական պատճառը։
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում առաջատար ախտորոշումն է։
Այն դարձել է աշխարհում երկրորդ ամենատարածված քաղցկեղը՝ մոտավորապես 2.4 միլիոն նոր դեպք և 694 հազար մահով։ Բուժման հասանելիությունը զգալիորեն ազդում է գոյատևման վրա. Արևմտյան Աֆրիկայում կանայք կրծքագեղձի քաղցկեղից մահանում են երկու անգամ ավելի հաճախ, քան Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, չնայած հիվանդացության ցածր ցուցանիշներին։
Հաստ աղիի քաղցկեղը շարունակում է տարածվել։
Այն զբաղեցնում է երրորդ տեղը նոր դեպքերի թվով և երկրորդ տեղը մահացության թվով՝ ավելի քան 2 միլիոն ախտորոշմամբ և մոտ 918 հազար մահով։
Լյարդի քաղցկեղը մնում է ամենամահացու ձևերից մեկը։
2024 թվականին այն մոտ 732 հազար մահվան պատճառ է դարձել։
Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց համար ամենամեծ սպառնալիքն է։
Գրանցվել են մոտ 1.5 միլիոն նոր դեպք և 420 հազար մահ։ Մահացության ամենաբարձր ցուցանիշները դիտվում են Կարիբյան ավազանում և Սահարայից հարավ աֆրիկյան երկրներում։
Արգանդի վզիկի քաղցկեղը մնում է կանխարգելելի ողբերգություն։
Չնայած ՄՊՎ պատվաստման և սքրինինգի միջոցով կանխարգելման հնարավորությանը՝ այն մնում է կանանց շրջանում քաղցկեղից մահացության հիմնական պատճառը 26 երկրներում։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը մնում է ամենավտանգավորներից մեկը։
Չնայած ախտորոշումների քանակով զբաղեցնում է ընդամենը 11-րդ տեղը, այն հանգեցրել է մոտ 491 հազար մահվան։
Գիտնականներն ընդգծում են․ յուրաքանչյուր երկիր ունի քաղցկեղի դեմ պայքարի իր հիմնական խնդիրները, ուստի համընդհանուր լուծում գոյություն չունի։ Բայց կանխարգելումը պետք է լինի գերակա խնդիր։
Ամենաարդյունավետ միջոցառումների շարքում մասնագետները նշում են.
ծխելը թողնելը ալկոհոլի օգտագործման նվազեցումը քաղցկեղ առաջացնող վարակների դեմ պատվաստումը առողջ քաշի պահպանումը կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը• հիվանդությունների վաղ հայտնաբերումը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում