• Latest news

Ուսումնասիրություն. 2-րդ տիպի շաքարախտը արագորեն «երիտասարդանում» է ամբողջ աշխարհում, հատկապես կանանց շրջանում

24 օգոստոսի, 2026  16:42

Մեծ Բրիտանիայում 2-րդ տիպի շաքարախտի նոր դեպքերի ամենամեծ աճը գրանցվել է 40 տարեկանից փոքր կանանց շրջանում, ըստ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ուսումնասիրության: Նմանատիպ իրավիճակ է նաև Գերմանիայում:

«Սա, ըստ էության, համավարակ է: Գերմանիայում մենք նույնպես տեսնում ենք այս հիվանդությամբ ախտորոշվող երեխաների և դեռահասների թվի աճ», - ասում է Գերմանական շաքարախտի ընկերության (DDG) ներկայացուցիչ Բապտիստ Գալվիցը:

Չնայած գենետիկ նախատրամադրվածությունը դեր է խաղում հիվանդության զարգացման մեջ, կենսակերպը մնում է հիմնական գործոնը, հաղորդում է DW-ն: Գալվիցի խոսքով, հիվանդության դեպքերի աճը պայմանավորված է մարդկանց ակտիվության նվազմամբ, շաքարի և կալորիաների մեծ քանակությամբ սպառմամբ և ավելի ու ավելի ճարպակալմամբ:

Այնուամենայնիվ, 2-րդ տիպի շաքարախտով կանանց իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել, քան պաշտոնական վիճակագրությունը: Գերմանացի գիտնականները պարզել են, որ ներկայիս թեստերը հաճախ չեն կարողանում վաղ հայտնաբերել հիվանդությունը կանանց մոտ, քանի որ հաշվի չեն առնում նրանց առանձնահատկությունները: Նրանց տվյալների համաձայն՝ տղամարդկանց մոտ ախտորոշվում է ավելի երիտասարդ տարիքում: Սակայն, հիվանդության ախտորոշման պահին կանայք ավելի հակված են ճարպակալման և բարձր արյան ճնշման, ինչը նաև մեծացնում է ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll