Պատանի հասակում ալկոհոլի օգտագործումը խախտում է ուղեղի բջիջների կապը և փոխում վարքագիծը մեծ տարիքում

1 սեպտեմբերի, 2026  16:37

Պատանի հասակում օգտագործած ալկոհոլը կարող է կայուն փոփոխություններ առաջացնել ուղեղի աշխատանքում, որոնք պահպանվում են անգամ ոգելից խմիչքներից երկարատև հրաժարումից հետո։ Մարշալի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ այս պրոցեսում կարևոր դեր են խաղում աստրոցիտները՝ ուղեղի բջիջները որոնք նախկինում համարվում էին հիմնականում օժանդակ: Հետազոտությունը հրապարակվել է Molecular Psychiatry ամսագրում:

Հետազոտողներն ուսումնասիրել են ալկոհոլի ընդհատվող օգտագործման ազդեցությունը դեռահասության շրջանում, առնետների մոդելի վրա: Որոշ ժամանակ ալկոհոլ չօգատործելուց հետո վերլուծվել է կենդանիների ուղեղն արդեն մեծ տարիքում՝ կենտրոնանալով հիպոկամպի վրա, որը ներգրավված է ուսուցման և հիշողության ձևավորման մեջ:

Պարզվել է, որ դեռահասների մոտ ալկոհոլի օգտագործումը մշտապես խաթարել է աստրոցիտների և սինապսների՝ նյարդային բջիջների կողմից ազդանշաններ փոխանցող կառուցվածքների միջև փոխազդեցությունը: Այս փոփոխությունները շարունակվել են նույնիսկ երկար ժամանակ ալկոհոլ չօգտագործելուց հետո: Միաժամանակ, չափահաս կենդանիների մոտ նկատվել են վարքային փոփոխություններ, որոնք կապված են եղել վախի ուժեղացման հետ:

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել աստրոցիտներին: Այս բջիջները աջակցություն են ապահովում նեյրոնների համար, բայց վերջին տարիներին ավելի ու ավելի է պարզ դառնում, որ դրանք անմիջականորեն ներգրավված են ուղեղում ազդանշանների փոխանցման և կարգավորման մեջ:

Փորձերը ցույց են տվել, որ աստրոցիտների ներսում կալցիումի ազդանշանների խթանումը կարող է մասամբ չեզոքացնել դեռահասների մոտ ալկոհոլի ազդեցության հետևանքները: Կենդանիների մոտ հայտնաբերվել է վախի ռեակցիայի նվազում և միջբջջային ազդանշանային ուղու մեջ ներգրավված նյութերի արտազատման աճ:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ աստրոցիտները կարող են լինել պատանիների մոտ ալկոհոլի օգտագործման և ուղեղի ֆունկցիայի ու վարքի երկարատև փոփոխությունների միջև կապող օղակ:

Հետազոտողներն ընդգծել են, որ այս արդյունքներն առայժմ հիմնված են կենդանիների մոդելների վրա և չեն նշանակում պարաստի բուժում մարդկանց համար: Սակայն դրանք թույլ են տալիս առանձնացնել պոտենցիալ թիրախը ապագա դեղամիջոցների համար, որոնք կարող էին մասամբ վերականգնել ալկոհոլի ազդեցությունից հետո ուղեղի խանգարված ֆունկցիան նրա զարգացման ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում