Երբ պետական հիմնարկի տնօրենի կենսակերպը սկսում է կտրուկ տարբերվել իր պաշտոնական եկամուտներից, իսկ աշխատակիցների շրջանում ամիսներ շարունակ շրջանառվում են պատմություններ կեղծ հաստիքների, «ատկատների», կանխիկացվող պարգևավճարների, կոռուպցիոն գնումների, չհաշվառվող վճարումների և աշխատողների նկատմամբ ճնշումների մասին, պետությունը պարտավոր է պատասխաններ տալ։
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» վերաբերյալ ստացվել է ծավալուն դիմում, որտեղ նկարագրված են հնարավոր լրջագույն չարաշահումներ՝ սկսած աշխատակիցների իրավունքների խախտումներից մինչև պետական միջոցների հնարավոր յուրացում։
Եթե ներկայացված փաստերի թեկուզ մի մասը համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը պարզապես վատ կառավարման մասին չէ։ Խոսքը պետական առողջապահական հաստատության համակարգային թալանի, պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման և կոռուպցիոն սխեմաների մասին է։
Այս տեղեկությունները փոխանցվել են իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով քննության առարկա դառնալու նպատակով։
Հասարակությունը պետք է իմանա՝
Որտեղի՞ց են պաշտոնատար անձանց շքեղ ձեռքբերումների միջոցները։ Ինչո՞ւ են աշխատակիցները վախենում բարձրաձայնել խնդիրների մասին։ Ո՞ւր են գնում պետական միջոցները։ Ո՞ւմ հովանավորությամբ են հնարավոր դարձել նման գործընթացները։Եթե պետական համակարգը ցանկանում է վերականգնել հանրային վստահությունը, ապա այս գործով անհրաժեշտ է ոչ թե ձևական ստուգում, այլ լիարժեք, հրապարակային և անաչառ քննություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում