• Latest news

Քաղցկեղը 80%-ով մեծացնում է ուղեղի կաթվածի ռիսկը. հատկապես վտանգավոր են ախտորոշմանը հաջորդող առաջին ամիսները. Cancer

9 սեպտեմբերի, 2026  20:58

Ինվազիվ քաղցկեղի ախտորոշումից հետո իշեմիկ ուղեղի կաթվածի ռիսկը զգալիորեն աճում է, ընդ որում՝ ամենավտանգավոր շրջանը առաջին երեք ամիսներն են։ Նման  եզրակացության են հանգել Իսրայելի ավելի քան 182 հազար բուժառուների տվյալները վերլուծած հետազոտողները: Արդյունքները հրապարակվել են Cancer բժշկագիտական հանդեսում:

Քաղցկեղ ունեցող բուժառուների շրջանում ախտորոշման հաստատմանը հաջորդող առաջին տարվա ընթացքում ուղեղի կաթվածը տեղի է ունեցել 80%-ով ավելի հաճախ, քան կարելի էր սպասել՝ ելնելով ընդհանուր բնակչության ցուցանիշներից: Միջին հաշվով՝ ուղեղի կաթված է տարել յուրաքանչյուր 10 հազար բուժառուից 62-ը:

Ընդ որում՝ քաղցկեղի հայտնաբերման առաջին երեք ամիսներին ուղեղի կաթվածների հաճախականությունը 2,5 անգամ գերազանցել է սպասվող ցուցանիշը: Հետազոտողները նշում են, որ ռիսկը հատկապես ուժեղ է աճել ավելի երիտասարդ բուժառուների և հիվանդության տարածված ձևեր ունեցող անձանց շրջանում:

Ամենավառ արտահայտված կապը հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի և թոքերի քաղցկեղի դեպքում. ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում ուղեղի կաթվածների հաճախականությունը 5,9 անգամ բարձր է եղել սպասվածից. ուղեղի կաթված է գրանցվել յուրաքանչյուր 10 հազար բուժառուից 162-ի շրջանում:Թոքերի քաղցկեղի դեպքում ցուցանիշը 3,9 անգամ բարձր է եղել:

Միաժամանակ, կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղները կապված չեն եղել ուղեղի կաթվածի բարձր ռիսկի հետ՝ ընդհանուր պոպուլյացիայի համեմատ։

Հետազոտողները նշում են, որ ախտորոշմանը հաջորդող առաջին ամիսները կարող են կրիտիկական շրջան լինել ուղեղի կաթվածի ռիսկի գնահատման համար: Նրանց կարծիքով՝ քաղցկեղի տեսակների միջև եղած տարբերությունները ցույց են տալիս, որ բուժառուներից ոմանց կարող է անոթային բարդությունների ռիսկի գործոնների առանձնակի մանրակրկիտ հսկողության անհրաժեշտություն ծագել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll