• Latest news

Թարթիչների հաճախակի արհեստական ավելացումը հանգեցնում է մաշկային տզերի ի հայտ գալուն․ Ophthalmologist

17 սեպտեմբերի, 2026  12:42

Կանոնավոր արհեստական թարթիչներ տեղադրելը կապված է մաշկային տզերի ի հայտ գալու, աչքերի գրգռման և գեղձերի խցանման հետ։ Այս մասին են վկայում Կատարակտալ և ռեֆրակցիոն վիրաբույժների եվրոպական ընկերության (ESCRS) 44-րդ համագումարում ներկայացված հետազոտության տվյալները, գրում է The Ophthalmologist-ը։

Հետազոտությունն անցկացրել է Վինիցայի Պիրոգովի անվան ազգային բժշկական համալսարանի դոկտոր Տատյանա Ժմուդը՝ հարցում անցկացնելով 16-28 տարեկան 345 կանանց շրջանում։ Նրանց մոտ մեկ քառորդն առնվազն մեկ անգամ դիմել է այդ պրոցեդուրային, ընդ որում՝ այդ խմբի 58%-ը թարթիչները թարմացրել է յուրաքանչյուր երեք-չորս շաբաթը մեկ։ Գրեթե կեսը (47,6%) միջամտությունից հետո նկատել է անհանգստության զգացողություն, կարմրություն, արցունքահոսություն կամ քոր։

«Թարթիչների արհեստական ավելացումը երիտասարդ կանանց շրջանում տարածված կոսմետիկ միջամտություն է։ Միևնույն ժամանակ, ավելանում են տվյալներն այն մասին, որ այն կարող է աչքի մակերևույթի խնդիրներ առաջացնել, այդ թվում՝ գրգռվածություն, չոր աչքի ախտանիշներ և մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիա», — նշել է Ժմուդը։

Մեյբոգրաֆիայի միջոցով հետազոտողները պարզել են, որ թարթիչներն առնվազն տասն անգամ ավելացրած կանանց 85%-ի մոտ առկա են եղել մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիայի նշաններ․ դրանք խցանված են եղել կամ չեն արտադրել բավարար քանակությամբ ճարպային շերտ՝ աչքերը խոնավացնելու համար։

Բացի այդ, 25 կանանց թարթիչների նմուշները հետազոտվել են մանրադիտակով։ Բացի մեկից, բոլորի մոտ հայտնաբերվել են Demodex folliculorum տեսակի տզեր, իսկ 18-ի մոտ՝ տզերով ախտահարմանը բնորոշ մաշկի գրգռման նշաններ՝ քոր և կոպերի շուրջ գրգռվածություն, կարմրություն, այտուցվածություն, թարթիչների կպչունություն և թեփուկներ արմատների մոտ։

ESCRS-ի եղջերաթաղանթի հարցերով հանձնաժողովի ղեկավար, պրոֆեսոր Սորհա Նի Դուվգայլը նկատել է, որ երիտասարդ կանանց մոտ նման տզեր հազվադեպ են հանդիպում, և սովորաբար դրանց մասին փաստում են թարթիչների արմատներում գոյացող «օձիքները»՝ տզերի մնացորդներից, արտաթորանքից և ձվերից կազմված մոմային օղակները։ Քանի որ արհեստական թարթիչների սոսինձը քսվում է բնական թարթիչների արմատին, այս գոյացությունները նկատելն ավելի է դժվարանում։ Նա նաև ընդգծել է, որ Demodex folliculorum-ի առկայությունը պարտադիր չէ, որ հիվանդություն նշանակի, քանի որ այս տզերը կարող են աչքի բնականոն միկրոֆլորայի մաս լինել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll