Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար, ԵՊԲՀ ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Գրիգորիի Հասրաթյանը։ Այս մասին հայտնում է «Նաիրի» բժշկական կենտրոնը։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Անահիտ Հասրաթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին՝ կիսելով նրանց վիշտը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 2026 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 18:00-ին։
Հուղարկավորությունը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում