Լոս Անջելեսում լվերի միջոցով տարածվող բծավոր տիֆի նոր բռնկում է արձանագրվել․ վեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել։
FOX LA-ի փոխանցմամբ՝ առողջապահության ոլորտի պատասխանատուներն ուսումնասիրում են Ուիլշիր Սենթեր թաղամասում արձանագրված վերջին դեպքերը։ Այս բակտերիալ վարակը ժամանակ առ ժամանակ կրկին ի հայտ է գալիս Լոս Անջելեսի շրջանի տարբեր հատվածներում։
Սա արդեն երկրորդ դեպքն է վերջին ամիսներին․ նախորդ բռնկումը գրանցվել էր Պիկո Յունիոն թաղամասում, որտեղ տարեսկզբին հիվանդության ախտանշաններով հինգ մարդ էր հոսպիտալացվել։
Մասնագետների գնահատմամբ՝ վարակի տարածման հիմնական աղբյուրն այս անգամ էլ, ամենայն հավանականությամբ, լվերն են եղել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day