✕

Եվրոպայում Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման ավելի քան 1500 դեպք է գրանցվել

28 սեպտեմբերի, 2026  21:22

Եվրոպայում այս տարվա գարնանից սկսած՝ Արևմտյան Նեղոսի վիրուսով հիվանդացության ավելի քան 1500 դեպք է գրանցվել, ընդ որում՝ վարակումը տեղի է ունեցել բուն  երկրների տարածքում, այլ ոչ թե արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։

Ինչպես գրում է Spiegel հանդեսը, դրա մասին են վկայում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալները։

Կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ վիրուսից ամենից շատ տուժել է Իտալիան, որին բաժին է ընկնում ընդհանուր 1569 դեպքերից մոտ 696-ը։ Նրան հաջորդում են Հունաստանը՝ 355 դեպք, Իսպանիան՝ 125 դեպք, Ֆրանսիան՝ 102 դեպք, Ռումինիան՝ 91 դեպք և այլն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում