✕

Պրիմորիեի բնակչուհու օրգանիզմից ֆուտբոլի գնդակի չափերով ուռուցք են հեռացրել

30 սեպտեմբերի, 2026  10:18

Պրիմորիեի երկրամասի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բժիշկները տեղի բնակչուհու արգանդից ֆուտբոլի գնդակի չափսերով ուռուցք են հեռացրել։

Ինչպես նշել են գերատեսչությունում, 8 կիլոգրամանոց նորագոյացությամբ կնոջը շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վլադիվոստոկի թիվ 1 կլինիկական հիվանդանոց։ Սաստիկ ցավերից պացիենտը հազիվ է կարողացել խոսել։ Եթե նա ժամանակին չդիմեր բժիշկներին, արագ աճող ուռուցքը կարող էր վերածվել չարորակ քաղցկեղի։ Միոմայի հեռացման բարդ վիրահատությունն իրականացրել են գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Ինեսա Ստուժինան և բժիշկ Տատյանա Բուդեննայան։

Երկրամասային նախարարությունից նաև հայտնել են, որ հիվանդությունը զարգացել է տարիների ընթացքում, սակայն կինը հետևողականորեն հետաձգել է բժշկի այցելությունը՝ սահմանափակվելով ցավազրկողներ ընդունելով։ Պացիենտն արդեն ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում