Երևանում մեկնարկել է ավանդական դարձած Մեդմիթ բժշկական ցուցահանդեսը։ Միջոցառման այս տարվա գլխավոր թեման առողջ ապրելակերպն է, այդ իսկ պատճառով ներկայացված են ոչ միայն բժշկական ու դեղագործական, այլև սպորտային, ժամանցային ու սննդի կազմակերպություններ։
60-ից ավել բժշկական և այլ կազմակերպություններ Հայաստանից ու այլ երկրներից, այցելուների համար տարբեր ակցիաներ, խաղարկություններ ու անվճար հետազոտություններ, բժիշկների մասնագիտական քննարկումներ, սեմինարներ ու դասընթացներ։ Միջացառման օրակարագը հագեցած է։
Այս տարվա Մեդմիթին մեկ միասնական տաղավարով ներկայացված են նաեւ Ռուսաստանում արտադրված բժշկական պարագաներ։ Թաթարստանի և Սանկտ-Պետերբուրգի արտադրողներն են իրենց լայն տեսականին Հայաստան բերել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում