Վիտամիններ, սննդային հավելումներ ու բարձրորակ դեղորայք։ Բժշկական ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկի՝ MedMeet –ի գործընկեր «Թուլիպա Ֆարման» ցուցահանդեսին ներկայանում է իր նոր առաջարկներով։
Շվեյցարական անվանի Global Swiss Group ընկերության Swiss Energy, Dr. Frei և Dr. KID ապրանքանիշներին այցելուները տեղում ծանոթանում են «Թուլիպա Ֆարմայի» տաղավարում։
2022 թվականից գործող Թուլիպա Ֆարմա հայկական դեղագործական ընկերությունը համագործակցում է թե եվրոպական, թե տեղական ընկերությունների հետ՝ ապահովելով բազմազան տեսականի տարբեր տարիքային խմբերի համար։
«Մենք կարողանում ենք 3 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերի կարիքները ապահովել եւ դա մեր առավելությունն է, այսինքն մենք կարողանում ենք գտնենք մեր բոլոր հաճախորդների կարիքներին համապատասխան դեղորայք», - ասում է ընկորության պրոդուկտ մենեջեր Նառեհ Դեր Ղազարյանը։
«Թուլիպա Ֆարման» նաև աջակցում է իր միջազգային գործընկերներին դեղերի գրանցման ու շուկա մուտք գործելու հարցում։ Ընկերությունում ասում են՝ իրենց համար առաջնայինը որակյալ, անվտանգ և գնային առումով հասանելի արտադրանք առաջարկելն է։ Դրանք MedMeet ցուցահանդեսին ներկայացված կլինեն մինչեւ հոկտեմբերի 4-ը ներառյալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում