✕

«Keep Learning՝ Շարունակիր սովորել». Հայաստանում բացվել է Պրոտոն ակադեմիան

10 հոկտեմբերի, 2026  16:45

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բացված Պրոտոն ակադեմիան Հայաստանի բժշկական կրթության և ռադիոլոգիայի զարգացման համար նոր կարևոր հարթակ է՝ միավորելով տեղական մասնագետներին, միջազգային փորձագետներին և ժամանակակից ախտորոշիչ տեխնոլոգիաները։

«Keep Learning՝ Շարունակիր սովորել» կարգախոսով գործող ակադեմիան ստեղծվել է «Շենգավիթ» ԲԿ-ի, Proton Diagnostics-ի և Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգների միության՝ RSNA-ի համատեղ նախաձեռնությամբ՝ RSNA-ի Global Learning Center ծրագրի շրջանակում։

Ակադեմիան ուսանողներին ու բժիշկներին հնարավորություն կտա սովորել միջազգային փորձագետներից, քննարկել բարդ կլինիկական դեպքեր և ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին։

«Համատեղ ջանքերի և ֆինանսավորման շնորհիվ այսօր ստեղծվում է մի մեծ հարթակ», — նշել է «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն և ակադեմիայի համահիմնադիր Ալեքսանդր Ուռումյանը՝ կարևորելով Հայաստանի մասնագետների կապը ամերիկյան ժամանակակից բժշկության հետ։

«Գիտելիքն այն միակ հարստությունն է, որը կիսելով՝ մենք հարստանում ենք», — ընդգծել է «Պրոտոն» ախտորոշիչ կենտրոնի և «Պրոտոն» ակադեմիայի համահիմնադիր-տնօրեն Նարեկ Մատինյանը։

Ակադեմիայի մեկնարկը տրվել է «Վաղվա ռադիոլոգիան այսօր» գիտաժողովով։ Բոստոնից մասնակիցներին ողջունել է RSNA-ի ներկայացուցիչ Խորխե Սոտոն․ «Իսկապես մեծ հաճույք և պատիվ է այս կարևոր օրը ձեզ ողջունելը»։

Նախատեսվում է համագործակցություն նաև Երևանի պետական բժշկական համալսարանի հետ՝ ապագա մասնագետների կրթությանն աջակցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում