Ծխախոտի օգտագործումը բավականին բարձր է մեր երկրում, մեծահասակ բնակչության շրջանում վերջին տվյալներով, մոտ 25.5% -ը ամենօրյա ծխող են, որոնցից մոտ 53%-ը տղամարդիկ են, և մոտ 2%–ը՝ կանայք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Մարիամ Մնացականյանը։
«Վերջին հետազոտության արդյունքներով մենք տեսնում ենք, որ ծխախոտի օգտագործումը մնում է բավականին բարձր երեխաների շրջանում, մոտավորապես 25% տղաների և մոտ 4% աղջիկների շրջանում։ Մենք հիմա նոր մարտահրավերներ ունենք՝ էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը։ Երեխաների շրջանում դրանց օգտագործումը առավել բարձր է, մոտավորապես 36% տղաների շրջանում և մոտ 6% աղջիկների շրջանում երբևիցե փորձել են դա։ Խոսքը 15 տարեկանների մասին է։
11 տարեկանից արդեն մենք ունենք ծխել սկսող երեխաներ, բայց հիմնականում 13 տարեկան երեխաների շրջանում մոտ 5% օգտագործում է ծխախոտ։
Եվրոպական տարածաշրջանի երկրներում մոտավորապես նույն տոկոսն է. միջինում երեխաների 33-34%–ը էլեկտրոնային ձախախոտ է օգտագործում»,–ասաց նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում