Այո, Կոնգոյում կան էբոլայի դեպքեր, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աֆրիկյան որոշ երկրներում, մասնավորապես, Կոնգոյում Էբոլայի արձանագրված դեպքերի մասով անընդհատ հրապարակումներ է անում և գտնվում է ակտիվ մոնիտորինգի շրջանակում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առոսղջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում էբոլա վիրուսի հետ կապված ուժեղ վերահսկողություն է սահմանվել։
«Մենք, իհարկե, հետևելով անվտանգության և հանրային առողջապահության մեր սահմանած բոլոր չափորոշիչներին, պետք է զգուշավոր լինենք: Այո, կլինեն ջերմաչափումներ, կլինեն հարցումներ, և մենք, և տեսչական մարմնի, սահմանապահ մեր գործընկերների հետ աշխատանքային համակարգված ձևաչափով վստահ պիտի լինենք, որ բոլոր անվտանգության կանոններին հետևել են»,–ասաց նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում