✕

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում այցերը կարելի է ամրագրել առցանց

27 հոկտեմբերի, 2026  10:27

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական ծառայությունների այցերի առցանց ամրագրումն արդեն հասանելի է, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում, բժշկական ծառայությունների, այդ թվում՝ խորհրդատվությունների և սքրինինգների, առցանց ամրագրման հնարավորությունն հասանելի է «Ծառայությունների միասնական հարթակում»։

45- 68 տարեկան կանանց համար հասանելի է նաև կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի այցերի առցանց ամրագրումը։

Ամրագրելու համար՝

Մուտք գործեք «Ծառայությունների միասնական հարթակ» (hartak.am) Նույնականացվեք «ԵսԵմ» հարթակի միջոցով Ընտրեք անհրաժեշտ բժշկական ծառայությունը Ընտրեք ձեզ հարմար օրը և ժամը Ստացեք ամրագրման անմիջական հաստատում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ առողջության ապահովագրություն և նույնականացվել «ԵսԵմ» թվային հարթակի միջոցով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում