✕

Ֆրանսիայում պարզել են, որ ի տարբերություն տղամարդկանց՝ կանանց մարմնի ջերմաստիճանն ավելի հաճախ է տատանվում

27 հոկտեմբերի, 2026  18:35

Կանայք միջինում ունեն վարակների և պատվաստման նկատմամբ ավելի ուժեղ իմունային պատասխան, սակայն միևնույն ժամանակ աուտոիմունային հիվանդությունները նրանց շրջանում հանդիպում են զգալիորեն ավելի հաճախ, քան տղամարդկանց շրջանում. օրինակ՝ համակարգային կարմիր գայլախտը՝ 8,8 անգամ, ռևմատոիդ արթրիտը՝ 2,1 անգամ: Դրա մասին է գրում Naked Science պարբերականը՝ հղում անելով Փարիզի Պաստերի ինստիտուտից Էլիզաբեթ Մալոնիի ղեկավարությամբ իմունոլոգների միջազգային թիմի անցկացրած հետազոտությանը:

Բացի երկու X-քրոմոսոմներին առնչվող գենետիկական գործոններից, գիտնականները այս խնդիրը կապում են մարմնի ջերմաստիճանի բնական տատանումների հետ. օվուլյացիայից հետո այն բարձրանում է 0,3–0,7 աստիճանով, իսկ պերիմենոպաուզայի և դաշտանադադարի ժամանակ հնարավոր են ջերմության ալիքներ:

Հետազոտողները ենթադրում են, որ ջերմաստիճանի անկայունությունն ազդում է բջիջներում տեղի ունեցող կենսաքիմիական գործընթացների վրա և փոխում իմունային ռեակցիաները. տատանումները ստիպում են T-բջիջներին մշտապես փոխել ակտիվության մակարդակը, և ժամանակի ընթացքում դա կարող է ազդել իմունային համակարգի աշխատանքի վրա՝ նպաստելով խափանումների:

Սակայն դա միայն հիպոթեզ է. առ այսօր հնարավոր չէ պնդել, որ ջերմաստիճանի բնական տատանումները մեծացնում են աուտոիմունային հիվանդությունների վտանգը:

«Ինվիտրո»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Այնուրա Մամեդովան մինչ այդ նշել էր, որ խրոնիկական սթրեսը և քնի խանգարումները իսկապես կարող են ազդել դաշտանային ցիկլի և կնոջ ինքնազգացողության վրա, սակայն դա չի նշանակում, թե դրանք ուղղակիորեն «սպառում են ձվաբջջիջները» և դառնում վաղ տարիքում դաշտանադադարի ինքնուրույն ապացուցված պատճառ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում