• Latest news▼

Սառը ցնցուղը կրճատում է հիվանդության օրերի թիվը. Բազելի համալսարան

2 նոյեմբերի, 2026  19:50

Կանոնավոր սառը ցնցուղը կարող է բարելավել ինքնագնահատականն ու օգնել ավելի հազվադեպ բաց թողնել աշխատանքը կամ ուսումը հիվանդության պատճառով: Նման  եզրակացության են հանգել Շվեյցարիայի Բազելի համալսարանի հետազոտողները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են համալսարանի պաշտոնական կայքում:

Փորձին մասնակցել է 18-65 տարեկան 719 առողջ կամավոր, ովքեր նախկինում սառը ցնցուղ չեն օգտագործել: Փորձարկման 12 շաբաթների ընթացքում փորձարկվողներին հանձնարարվել է ցնցուղ ընդունել հնարավորինս սառը ջրով:

Հետազոտության արդյունքներով՝ այն մասնակիցները, ովքեր հետևել են այս սովորությանը, ավելի հաճախ են հայտնել ֆիզիկական և հոգեբանական ինքնագնացության բարելավման մասին: Բացի դրանից, այդ խմբի կամավորներն ընդհանուր առմամբ ավելի հազվադեպ են հիվանդության թերթիկ վերցրել, քան ստուգիչ խմբի մասնակիցները:

«Շատ մասնակիցներ նշել են նաև, որ սառը ցնցուղից հետո իրենց ավելի առույգ և եռանդուն են զգացել: Այդ սովորությունն ունեցել է նաև բնապահպանական ազդեցություն. փորձի ընթացքում կամավորները նվազեցրել են ցնցուղ ընդունելու հետ կապված ածխաթթու գազի արտանետումները մոտ 15 կիլոգրամով՝ մեկ անձի հաշվով: Դա բացատրվում է նրանով, որ ջուրը տաքացնելու համար ավելի քիչ էներգիա է պահանջվել»,- պատմել են գիտնականները:

Հետազոտության հեղինակները խորհուրդ չեն տալիս անմիջապես սկսել սառցե ջրով, այլ աստիճանաբար իջեցնել ցնցուղի ջերմաստիճանը՝ առաջնորդվելով սեփական զգացողություններով: Ընդ որում, գիտնականներն ընդգծում են. արդյունքները չեն ապացուցում, որ սառը ցնցուղն ուղղակիորեն պաշտպանում է վարակներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll