Իսպանացիները ստեղծել են սթրեսի մակարդակի չափման սարք

6 հունվարի, 2014  16:59

Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանի (UPM)  հետազոտողները մշակել են մարդկանց սթրեսի մակադրակի հսկաման նոր համակարգ: Սարքի ցուցանիշները հաղորդվում են տիրոջը իրական ժամանակի ռեժիմով:

Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, համակարգն իր մեջ ներառում է ապարատային ապահովում, որը գրանցում է ֆիզիոլոգիական ազդանշանները (պուլսը եւ մաշկի հաղորդականությունը), ինչպես նաեւ ծրագրային ապահովում, որը վերլուծում է այս ցուցանիշները իրական ժամանակի ռեժիմով եւ մարդու տրամադրությունը իմանալու հնարավորություն է տալիս:

Ստեղծողները ենթադրում են, որ  սարքը կարող է օգնել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում: Սարքը թույլ կտա որոշել այն պահը, երբ վարորդը գրեթե քնել է ղեկին, ինչպես նաեւ սթրեսային տրամադրությունը, որի ժամանակ մեքենան վարում են ավելի ագրեսիվ, եւ, հետեւաբար, ավելի վտանգավոր, հաղորդում է РБК-ն:

Սարքը կարող է մեծ տարածում ստանալ գրասենյակի աշխատողների եւ  աշխատանքի ընթացքում մարդկանց հետ անմիջական շփում ունեցողների շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում