Արհեստական ենթաստամոքսային գեղձը կարող է փոխել առաջին տիպի շաքարախտով տառապողների կյանքը: Քլիվլենդի հիվանդանոցը ներկայացնող գիտնականները ինսուլինի սովորական ներարկման եւ արհեստական ենթաստամոքսային գեղձի համեմատական վերլուծություն են իրականացրել՝ պարզելու համար, որ վերջինս նշանակալիորեն ավելի արդյունավետ է գործում, հաղորդում է Medical Daily-ն:
Բժիշկ-էնդոկրինոլոգ դոկտոր Բեթուլ Հաթիփօղլուն, ով չի մասնակցել կլինիկական հետազոտություններին, համոզված է, որ արհեստական ենթաստամոքսային գեղձի կիրառությունը նշանակալի գերակայության ունի՝ ինսուլինի սովորական ներարկման նկատմամբ եւ պետք է հնարավորինս շուն կլինիկական պրակտիկայում ներառվի, հաղորդում է Live Science-ը:
Առաջին տիպի շաքարախտը գլխավորապես մանկական հասակում է ախտորոշվում եւ ինսուլինի օրական ներարկումներով բուժվում: Ենթաստամոքսային գեղձը կարգավորում է շաքարի մակարդակը արյան մեջ: Հետազոտողները նվազ թվով հիվանդների մոտ են արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակով բնորոշվող՝ ինսուլինային շոկ անվամբ հայտնի վտանգավոր հիպոգլիկեմիկ վիճակ հայտնաբերել:
Հետազոտության համահեղինակ Ահմադ Հայդարը The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում ներկայացված հրապարակման մեջ նշել է, որ, համաձայն ձեռք բերված արդյունքների, արհեստական ենթաստամոքսային գեղձը, սովորական ինսուլինային ներարկման հետ համեմատությամբ, բարելավում է գլյուկոզայի մակարդակի վերահսկումը եւ հիպոգլիկեմիայի վտանգը իջեցնում:
Հետազոտողները 30 հիվանդների մոտ արհեստական ենթաստամոքսային գեղձի 2 տարբեր տեսակների՝ ինսուլինային ներարկման հետ համեմատություն են նախաձեռնել: Մինչ ներարկման միջոցով հիվանդը միայն ինսուլին է ստանում, ենթաստամոքսային գեղձը կարող է նաեւ գլյուկագոն արտազատել: Հիվանդները 24 ժամվա ընթացքում 3 անգամ վերադարձել են կլինիկա, որտեղ ամեն անգամ բուժման տարբեր միջոցներն են կիրառվել: Արհեստական ենթաստամոքսային գեղձը ոչ միայն իջեցրել է հիպոգլիկեմիայի առաջացման հավանականությունը, այլեւ գլյուկոզայի մակարդակի վերահսկումը բարելավել:
Հոդվածի տեքստում հետազոտության մեկ այլ համահեղինակ նշում է, որ, քանի որ արյան մեջ գլյուկոզայի ցածր մակարդակը գլխավորապես գիշերվա ընթացքում է նկատվում, գիշերային հիպոգլիկեմիայի հանդեպ վախը հատկապես երեխաների մոտ մեծ սթրեսի եւ անհանգստության առաջացման պատճառ կարող է դառնալ:
Շաքարախտով ախտորոշվածների ընդամենը 5%-ն է հիվանդության առաջին տիպով տառապում, բայց ախտահարվածների թիվն, այդուհանդերձ, միլիոնների է հասնում: Ինսուլինը անհրաժեշտ է գլյուկոզայի, օսլայի եւ այլ սննդանյութերի՝ էներգիայի փոխակերպման համար, ինչն անհրաժեշտ է մեզ օրվա ընթացքում: Այս գործընթացի խաթարումը բերում է կենսագործունեության խանգարման՝ օրգանների հետագա վնասումով: Արհեստական ենթաստամոքսային գեղձը լավագույն մրցունակ լուծումը կարող է դառնալ՝ ոլորտի խնդիրների հաղթահարման հարցում. հետազոտության հեղինակները վստահ են, որ առաջիկա 5-7 տարիների ընթացքում այն գիշերային ժամերին եւս գլյուկոզայի մակարդակը վերահսկելու հնարավորություն կընձեռի:
Բժիշկները հույս ունեն, որ արհեստական ենթաստամոքսային գեղձը բավականին արագ կներդրի եւ մինչ 2020 թվականը կիրառելի կդառնա՝ բուժման նպատակով: Ինսուլինի՝ լայն տարածում ունեցող սովորական ներարկումների հետ միասին, այն հիվանդների կյանքի որակի բարելավման հրաշակի միջոց կարող է ծառայել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում