• Latest news

Էլեկտրոնային ծխախոտի գոլորշին թույներ չի պարունակում

7 հունվարի, 2014  10:17

Էլեկտրոնային ծխախոտ ծխողների կողքին գտնվողները  ներշնչում են  նիկոտին, այլ ոչ թե քիմիական նյութեր, ասվում է նոր հետազոտության մեջ:

Գիտնականները մինչեւ օրս վիճում են, օգնում են արդյոք էլեկտրոնային ծխախոտները, թե հակառակը, գրավում երիտասարդներին։ Վեճի առարկա է  նաեւ այն հարցը, թե ինչպես են ազդում այդ սիգարետները առողջության վրա:

«Էլեկտրոնային ծխախոտը պարունակում է նիկոտին եւ որոշ քիմիական նյութերի հետքեր: Բայց դռեւս հայտնի չէ, թե ինչ աստճանի են չծխողները ենթարկվում նիկոտինի ազդեցությանը՝ գտնվելով էլեկտրոնային ծխախոտ ծխողների հետ նույն տարածքում»,- ասաց հետազոտության համահեղինակ, Նյու Յորքի Բուֆալոյի Ռոսուել Փարք հիվանդանոցի  քաղցկեղի հետազոտման Ինստիտուտի բժիշկ Մացիեժ Գոնիեվիչը:

Գոնիեվիչն ու իր գործընկերները էլեկտրոնային ծխախոտի գոլորշիների պասիվ ներգործության վերաբերյալ երկու հետազոտություն կատարեցին։ Արդյուքները հրապարակվել են Nicotine and Tobacco Research ամսագրում, հաղորդում է Fox News-ը:

Առաջին հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են էլեկտրոնային ծխող սարք ՝ փակ տարածությունում գոլորշու կուտակման համար: Խցում նրանք չափել են նիկոտինի, ինչպես նաեւ ածխածնի մոնոքսիդի եւ այլ պոտենցիալ վնասակար գազերի քանակությունը:

Երկրորդ հետազոտությանը մասնակցել են հինգ մարդ, ովքեր կանոնավոր ծխել են սովորական եւ էլեկտրոնային ծխախոտ:  Յուրաքանչյուր մարդ մտնում էր այդ սենյակ, եւ մեկ ժամվա ընթացքում, քանի փորձագետները չափում էին օդի որակը, հինգ րոպեանոց ընդիմջումներով ծխում էր իր սովորական էլեկտրոնային ծխախոտը: Այնուհետեւ սենյակն օդափոխվում էր, եւ փորձը կրկնվում էր  արդեն սովորական ծխախոտի դեպքում:

Հետազոտողները չափել են նիկոտինի քանակությունը , որը առաջին փորձի ժամանակ կազմել է 2.5 մկգ /մ3: Երկրորդ հետազոտության ընթացքւմ նիկոտինի մակարդակը եղել է քիչ ավելի բարձր՝ մոտ 3.3 մկգ/մ3: Բայց սովորական ծխախոտ ծխելը հանգեցրել է նիկոտինի 10 անգամ ավելի բարձր մակարդակի, գրեթե 32 մկգ/մ3:

« Մենք գիտենք, որ նիկոտինը հարաբերականորեն անվտանգ է ծխախոտի ծխի այլ թունավոր նյութերի համեմատ»,- ասաց Գոնիեվիչը:

«Մենք բացահայտել ենք, որ չծխողները , գտնվելով էլեկտրոնային ծխախոտ ծխողների անմիջական հարեւանությամբ, ավելի շատ ենթարկվում են նիկոտինի ազդեցությանը, այլ ոչ թե քիմիական նյութերի»:

 Նրա խոսքով լրացուցիչ հետազոտություններ են պանհրաժեշտ՝ բացահայտելու համար, թե ինչպես են ստացված տվյալները համապատասխանում «իրական կյանքին», երբ միաժամանակ շատ մարդ  սահմանափակ օդափոխությամբ փակ տարածությունում օգտագործում է էլեկտրոնային ծխախոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll