Էլեկտրոնային ծխախոտ ծխողների կողքին գտնվողները ներշնչում են նիկոտին, այլ ոչ թե քիմիական նյութեր, ասվում է նոր հետազոտության մեջ:
Գիտնականները մինչեւ օրս վիճում են, օգնում են արդյոք էլեկտրոնային ծխախոտները, թե հակառակը, գրավում երիտասարդներին։ Վեճի առարկա է նաեւ այն հարցը, թե ինչպես են ազդում այդ սիգարետները առողջության վրա:
«Էլեկտրոնային ծխախոտը պարունակում է նիկոտին եւ որոշ քիմիական նյութերի հետքեր: Բայց դռեւս հայտնի չէ, թե ինչ աստճանի են չծխողները ենթարկվում նիկոտինի ազդեցությանը՝ գտնվելով էլեկտրոնային ծխախոտ ծխողների հետ նույն տարածքում»,- ասաց հետազոտության համահեղինակ, Նյու Յորքի Բուֆալոյի Ռոսուել Փարք հիվանդանոցի քաղցկեղի հետազոտման Ինստիտուտի բժիշկ Մացիեժ Գոնիեվիչը:
Գոնիեվիչն ու իր գործընկերները էլեկտրոնային ծխախոտի գոլորշիների պասիվ ներգործության վերաբերյալ երկու հետազոտություն կատարեցին։ Արդյուքները հրապարակվել են Nicotine and Tobacco Research ամսագրում, հաղորդում է Fox News-ը:
Առաջին հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են էլեկտրոնային ծխող սարք ՝ փակ տարածությունում գոլորշու կուտակման համար: Խցում նրանք չափել են նիկոտինի, ինչպես նաեւ ածխածնի մոնոքսիդի եւ այլ պոտենցիալ վնասակար գազերի քանակությունը:
Երկրորդ հետազոտությանը մասնակցել են հինգ մարդ, ովքեր կանոնավոր ծխել են սովորական եւ էլեկտրոնային ծխախոտ: Յուրաքանչյուր մարդ մտնում էր այդ սենյակ, եւ մեկ ժամվա ընթացքում, քանի փորձագետները չափում էին օդի որակը, հինգ րոպեանոց ընդիմջումներով ծխում էր իր սովորական էլեկտրոնային ծխախոտը: Այնուհետեւ սենյակն օդափոխվում էր, եւ փորձը կրկնվում էր արդեն սովորական ծխախոտի դեպքում:
Հետազոտողները չափել են նիկոտինի քանակությունը , որը առաջին փորձի ժամանակ կազմել է 2.5 մկգ /մ3: Երկրորդ հետազոտության ընթացքւմ նիկոտինի մակարդակը եղել է քիչ ավելի բարձր՝ մոտ 3.3 մկգ/մ3: Բայց սովորական ծխախոտ ծխելը հանգեցրել է նիկոտինի 10 անգամ ավելի բարձր մակարդակի, գրեթե 32 մկգ/մ3:
« Մենք գիտենք, որ նիկոտինը հարաբերականորեն անվտանգ է ծխախոտի ծխի այլ թունավոր նյութերի համեմատ»,- ասաց Գոնիեվիչը:
«Մենք բացահայտել ենք, որ չծխողները , գտնվելով էլեկտրոնային ծխախոտ ծխողների անմիջական հարեւանությամբ, ավելի շատ ենթարկվում են նիկոտինի ազդեցությանը, այլ ոչ թե քիմիական նյութերի»:
Նրա խոսքով լրացուցիչ հետազոտություններ են պանհրաժեշտ՝ բացահայտելու համար, թե ինչպես են ստացված տվյալները համապատասխանում «իրական կյանքին», երբ միաժամանակ շատ մարդ սահմանափակ օդափոխությամբ փակ տարածությունում օգտագործում է էլեկտրոնային ծխախոտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում