Սրտանոթային հիվանդությունների ռիսկը կախված է առաջին դաշտանի տարիքից

18 դեկտեմբերի, 2014  11:56

Բոլորին հայտնի է, որ զարկերակային հիպերտոնիան, շաքարախտը, ծխելը եւ ավելորդ քաշը մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Պարզվում է, այն տարիքը, երբ աղջիկները առաջին դաշտանն են տեսնում, նույնպես իր դերն ունի: Այս ամենը պարզել են Օքսֆորդի համալսարանի գիտնականները:

Օքսֆորդի համալսարանի բժիշկ Դեկստեր Կանոյը հետազոտություն է անցկացրել, որի ընթացքում վերլուծել է 50-64 տարեկան ավելի քան մեկ միլիոն բրիտանուհիների տվյալները: Հենց այդ ժամանակ նա հայտնաբերել է, որ առաջին դաշտանի եւ սրտանոթային հիվանդությունների միջեւ ուղիղ կապ կա:

Այսպիսով, կանայք, ում դաշտանը շատ վաղ է սկսվել (տասը տարեկանում կամ ավելի վաղ) կամ ուշ (17 տարեկանում եւ ավելի ուշ), մյուսներից հաճախ են ունեցել սրտի հիվանդություններ, կաթված եւ ճնշման բարձրացում, քան նրանք, ում դաշտանը սկսվել է 13 տարեկանում:

Պարզվել է, որ առաջին խմբի կանանց (դաշտանը շուտ կամ ուշ է սկսվել) հոսպիտալացման կամ սրտի հիվանդություններից մահվան հավանականությունը 27%-ով, հոսպիտալացման կամ կաթվածից մահվան դեպքերի հավանականությունը՝ 16%-ով, իսկ հոսպիտալացման կամ էլ հիպերտոնիայից մահացությունների հավանականությունը  20%-ով բարձր են եղել:

Առաջին դաշտանի եւ սրտանոթային կապի եւ այլ համակարգերի մասին խոսել են դեռ 2012 թ., բայց 40 եւ անց տարեկան 1638 կանանց հետազոտող գիտնականները պարզել են, որ զգալի կապ կա դաշտանի շուտ սկսման եւ ճարպակալման միջեւ, իսկ ճարպակալումն էլ իր հերթին բարձրացրել է սրտանոթային խնդիրների հավանականությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում