«Նյութափոխանակության սինդրոմը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» թեմայով գիտաժողով՝ Երեւանում

18 դեկտեմբերի, 2014  15:39

Դեկտեմբերի 19-ին Երեւանի  «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի կունենա Երիտասարդ Բժիշկների Հայկական Ասոցիացիայի  տարեկան համաժողովը՝ «Նյութափոխանակության սինդրոմը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» թեմայով :

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը եւ հիվանդության կանխարգելմանն ու բուժմանը բազմակողմանի մոտեցման անհրաժեշտությունը, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան կազմակերպում է համաժողով` նվիրված նյութափոխանակության սինդրոմի կանխարգելմանն ու բուժմանը:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն եւ կներկայացվեն թեմաներ սննդաբանի, բժիշկ-ռադիոլոգի, նյարդաբանի, մանկաբույժի, սրտաբանի, էնդոկրինոլոգի, սեքսոպաթոլոգի , ուրոլոգի եւ գինեկոլոգի մասնակցությամբ:

Հրավիրված հյուրերի կազմում են Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Հայաստանի դեղարտադրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը եւ ի.գ.թ., դոցենտ,  «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Ա. Սիրունյանը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում