Ուսումնական առաջընթացը կախված է անհատական հատկանիշներից, ոչ թե IQ-ից

22 դեկտեմբերի, 2014  11:49

Հաջողակ կարիերայի եւ ուսումնական առաջընթացի համար անհատական հատկանիշներն ավելի կարեւոր են, քան IQ-ն (ինտելեկտը):

Այսպիսի եզրահանգման են եկել Գրիֆֆիտի համալսարանի հետազոտողները՝ վերլուծելով մարդկային հիմնական որակները (բարեխղճություն, անկեղծություն, զիջողականություն, զգացմունքային կայունություն եւ էքստրավերսիա) եւ դրանց առնչությունը՝ կապված առաջընթացի հետ: 

Ինչպես հաղորդում է Psuch Central-ը, ուսանողին գնահատելով նրա անհատականությունից ելնելով՝ հնարավոր է բավականին հստակ կանխատեսել նրա ակադեմիական առաջընթացը, ինչպես եւ նրա ինտելեկտի մակարդակի դեպքում:

Կանխատեսումը զգալիորեն ճշգրիտ է եղել, եթե ուսանողների որակները գնահատել են նրան լավ ճանաչող մարդիկ: Անձնային որակները, որոնք մտերիմների կարծիքով ունեն մարդիկ, կանխատեսել են ուսման մեջ նրա հաջողությունները չորս անգամ ավելի ճշգրիտ, քան թե նրա ինտելեկտի մակարդակը: Հետաքրքիր է, որ առաջընթացի վրա ամենաշատն ազդել են բարեխղճությունն ու անկեղծությունը. հենց այս հատկանիշներն ունեցող ուսանողները մյուսներից ավելի լավ են սովորում:

Հետաքրքրական է, որ իրենց խելացի համարող ուսանողները հաճախ են դադարում ջանասիրաբար աշխատել, եւ նրանց առաջընթացը ժամանակի ընթացքում նվազում է: Իսկ իրենց աշխատասեր համարող ուսանողների հաջողությունները, ընդհակառակը, ժամանակի հետ ավելի ու ավելի են շատանում:

Գիտնականները ենթադրում են, որ սա ուսանողների համար հրաշալի նորություն է, քանի որ, ի տարբերություն ինտելեկտի, բնավորության որոշ հատկանիշներ բավականաչափ հեշտ է ինքնազարգացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում