Սուրբ Ծննդյան տոներին Հայաստանում ընդունված է պատրաստել չամչով եւ չրերով քաղցր փլավ եւ ձուկ: Այն մասին, թե ինչու են Սուրբ Ծննդին հենց այդպիսի ճաշատեսակներ պատրաստում, պատմել է բանաստեղծուհի եւ խոհարար Սոնյա Թաշճյանը:
Բանն այն է, որ մինչեւ Սուրբ Ծնունդը շատ հայեր ծոմ էին պահում. ծոմը ավարտվում էր հենց Սուրբ Ծննդյան օրը, երբ նրանք վերջապես կարող էին մսային ինչ-որ բան ուտել: «Ինչ-որ մսային ուտեստը» ձուկն էր, քանի որ այն ավելի հեշտ է մարսվում, քան միսը: Բացի դրանից, մսային ուտեստները եւ նույնիսկ ձուկը հայերը սովորաբար ուտում էին միայն տոներին:
Արեւմտյան Հայաստանի մի քանի տարածաշրջաններում Սուրբ Ծննդյան տոներին անպայման պատրաստում էին սպաս եւ լցոնված մսագնդիկներ: Սպասը մածունից պատրաստված հայկական ապուր է: Քանի որ ծոմի ժամանակ մածուն նույնպես չէին ուտում, իսկ սպասն առողջության համար շատ օգտակար է, լիովին տրամաբանական է, որ ծոմից անմիջապես հետո մարդիկ հենց սպաս էին պատրաստում: Բացի դրանից, Սուրբ Ծննդի ժամանակ բավականին ցուրտ է լինում, իսկ սպասը տաք են ուտում, եւ այն օգնում է տաքանալ:
Զեյթունում ծննդյան տոների ժամանակ բանջարի նման բույսից հետաքրքիր ապուր էին պատրաստում: Այն հավաքում էին ամռանը, չորացնում եւ Սուրբ Ծննդին ապուր պատրաստում՝ համարելով, որ հենց այդ տերեւների մեջ է Աստվածածինը փաթաթել նորածին Հիսուսին:
Եղեգնաձորում այդ ապուրի մի քիչ ուրիշ տարբերակն են պատրաստում եւ այն անվանում են «Մայրամաճաշ»
Մենք, ցավոք սրտի, չենք իմանում, թե ինչպես են պատրաստում բուսական ապուրները, որոնց մասին պատմել է խոհարարը: Սակայն գրեթե ցանկացած հայ տանտիրուհի հեշտությամբ կարող է պատրաստել քաղցր փլավ եւ խաշած ձուկ: Իսկ դա ցանկալի է պարտադիր անել: Չէ՞ որ այդ ճաշատեսակները հայկական ավանդույթների մաս են կազմում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում